Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա

Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա

 2022 թ. փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ՝ չնայած այլ երկրների առաջնորդների՝ պատերազմը կանխելու ջանքերին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մի քանի օր առաջ հետևյալն ասաց. «Եվրոպայի և համաշխարհային անվտանգությանը հասցվող վնասը, ինչպես նաև մարդկային տառապանքներն ու ավերածությունները չափազանց մեծ են լինելու»։

Ըստ Աստվածաշնչի՝ ո՞րն է այս իրադարձությունների նշանակությունը

  •   Հիսուսն ասաց, որ լինելու են ժամանակներ, երբ «ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Կարդացեք «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչպես է Աստվածաշունչը ցույց տալիս, որ ներկայիս պատերազմները Հիսուսի մարգարեության կատարումն են։

  •   Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը պատերազմը ներկայացնում է որպես հեծյալ, որը նստած է «հրագույն ձիու» վրա, և որը «խաղաղությունը վերցնում է երկրից» (Հայտնություն 6։4)։ Կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչպես է այս մարգարեությունը վերաբերում մեր օրերին։

  •   «Դանիել» գրքում մարգարեացվել է, որ «հյուսիսի թագավորն» ու «հարավի թագավորը» մրցելու են իրար հետ (Դանիել 11։25–45)։ Դիտեք «Իրականացած մարգարեություն. Դանիել 11» տեսանյութը՝ իմանալու համար, թե ինչու կարող ենք ասել, որ Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են հյուսիսի թագավորը։ a

  •   «Հայտնություն» գրքում նկարագրվում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» (Հայտնություն 16։14, 16)։ Սակայն դա ազգամիջյան պատերազմ չի լինելու, որին մենք հիմա ականատես ենք։ Ապագայում սպասվող այս իրադարձության մասին ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը։

Ինչո՞ւ կարող ենք հույսով նայել ապագային

 Ուկրաինայում ապրում է ավելի քան 129 000 Եհովայի վկա։ Ինչպես այլ երկրների, այնպես էլ Ուկրաինայի Վկաները ընդօրինակում են Հիսուսին՝ քաղաքական հարցերում չեզոք մնալով և հրաժարվելով մասնակցել պատերազմին (Հովհաննես 18։36)։ Ողջ աշխարհում նրանք շարունակում են հռչակել «Թագավորության.... բարի լուրը»՝ որպես մարդկության խնդիրների լուծում, որոնց թվում է նաև պատերազմը (Մատթեոս 24։14)։ Աստվածաշնչյան հույսի մասին ավելին իմանալու համար կապ հաստատեք մեզ հետ։

a Այս մարգարեության մասին մանրակրկիտ տեղեկություններ ստանալու համար կարդացեք ««Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ» և «Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր» հոդվածները։