Տնտեսական խնդիրներ. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը
Ամբողջ աշխարհում շատ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում. ամենօրյա պայքար, որը գնալով ավելի ծանր է դառնում։
Համաձայն վերջերս ներկայացված մի համաշխարհային զեկույցի՝ a «ամսական աշխատավարձի կտրուկ անկում է» գրանցվել։ Այն զգուշացնում է, որ եթե ոչինչ չձեռնարկվի, «սոցիալական անհավասարության մակարդակը կաճի», և «շատ աշխատողների ու նրանց ընտանիքների կենսապայմանները» կվատթարանան։
Կառավարություններին կհաջողվի՞ հսկողության տակ առնել աճող տնտեսական ճգնաժամը, էլ չենք խոսում այն լուծելու մասին։
Աստվածաշունչը բացատրում է, որ կա մի կառավարություն, որը կարո՛ղ է և կլուծի՛ բոլոր տնտեսական խնդիրները, այդ թվում՝ սոցիալական անհավասարությունը։ Այն հայտնում է, որ «երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու»՝ մեկ կառավարություն, որը զբաղվելու է ամբողջ երկրի խնդիրներով (Դանիել 2։44)։ Դրա իշխանության ներքո ոչ ոք չի մոռացվելու և չի անտեսվելու (Սաղմոս 9։18)։ Աստծու Թագավորությունը հոգ կտանի, որ իր բոլոր քաղաքացիները ունենան երջանիկ լինելու համար անհրաժեշտ ամեն բան։ Բոլորը կվայելեն իրենց տքնաջան աշխատանքի արդյունքը (Եսայիա 65։21, 22)։
a Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ աշխատավարձի մասին 2022-2023 թթ. համաշխարհային զեկույց։