Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Rui Almeida Fotografia/Moment via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Քաղաքական բռնություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Քաղաքական բռնություն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Աշխարհում քաղաքական բռնության մեծ ալիք է բարձրացել։

  •   Մեքսիկայում 2023-2024 թթ. ընտրական շրջանը չարաբաստիկ էր. տեղի ունեցած քաղաքական մի շարք բռնություններին գումարվեց ընտրության 39 թեկնածուների սպանությունը, ինչը աննախադեպ ցուցանիշ էր։

  •   Վերջին շրջանում Եվրոպան ականատես է եղել քաղաքական բռնության բազմաթիվ դեպքերի, ներառյալ 2024 թ. մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը։

  •   2024 թ. հուլիսի 13-ին ԱՄՆ-ն ցնցվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձից։

 Ինչո՞ւ է քաղաքական բռնությունն այսքան շատացել։ Այն երբևէ վերջ կգտնի՞։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Քաղաքական պառակտումները վաղուց կանխագուշակված են եղել

 Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ մեր օրերում, որոնք կոչվում են «վերջին օրեր», մարդկանցից շատերն ունենալու են բռնություն և ընդհարումներ ծնող վատ հատկանիշներ։

  •   «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ կլինեն. մարդիկ կլինեն.... անշնորհակալ, անհավատարիմ.... համաձայնության չեկող.... դաժան.... դավաճան, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։1-4

 Աստվածաշնչում նաև գրվել է, որ մեր ժամանակներում համատարած բնույթ են կրելու զանազան խռովությունները, ինչպիսիք են ապստամբություններն ու քաղաքական ընդհարումները (Ղուկաս 21։9)։ Բայց քաղաքական բռնությունն ու պառակտումները անվերջ չեն շարունակվելու։

Քաղաքական բռնությունը վերջ կգտնի

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված կվերացնի բոլոր մարդկային կառավարությունները և դրանց փոխարեն կհաստատի իր երկնային կառավարությունը։

  •   «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը.... ջախջախելու է և վերջ է դնելու.... բոլոր թագավորություններին. միայն ինքն է մնալու հավիտյան» (Դանիել 2։44

 Աստծու թագավորությունը կմիավորի բոլոր մարդկանց և ողջ աշխարհում խաղաղություն կհաստատի։

  •   Այդ թագավորության ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսը, ով կոչվում է «Խաղաղության Իշխան», հոգ կտանի, որ «խաղաղությանը վերջ չլինի» (Եսայիա 9։6, 7

  •   Այդ թագավորության հպատակները այսօր իսկ սովորում են ապրել խաղաղ։ Ի՞նչ կլինի դրա արդյունքը։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք իրենց սրերից խոփեր կկոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ: Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2։3, 4

 Ավելին իմանալու համար ընթերցեք «Ի՞նչ է իրագործելու Աստծու թագավորությունը» հոդվածը և դիտեք «Ի՞նչ է Աստծու թագավորությունը» տեսանյութը։