Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

COVID համավարակը 6 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

COVID համավարակը 6 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2022 թ. մայիսի 23-ի դրությամբ COVID-19 համավարակից մահացել է 6,27 միլիոն մարդ։ Սակայն, ըստ 2022 թ. մայիսի 5-ին ԱՀԿ-ի հրապարակած նորությունների, մահացածների թիվը անհամեմատ ավելի բարձր է։ Հոդվածում նշվում էր, որ 2020-2021 թթ. ընթացքում COVID-19 համավարակը ուղղակի կամ անուղղակի կերպով սպանել է 14,9 միլիոն մարդու։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այս ողբերգական դեպքերի հետ կապված։

Աստվածաշնչում կանխագուշակված է մահացու համաճարակների մասին

  •    Հիսուսը նախազգուշացրեց, որ «վերջին օրեր» կոչվող ժամանակահատվածում «համաճարակներ» և սարսափելի հիվանդություններ պետք է լինեն (Ղուկաս 21։11; 2 Տիմոթեոս 3։1

 Հիսուսի մարգարեությունը այսօր կատարվում է։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը։

Աստվածաշունչը սփոփում է

  •    «Ամենայն մխիթարության Աստվածը.... մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4

 Աստվածաշունչը սփոփել է շատերին, ովքեր հարազատ են կորցրել։ Հավելյալ տեղեկությունների համար կարդացեք «Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել» և «Լավագույն օգնությունը սգացողների համար» հոդվածները։

Աստվածաշնչում գրված է, թե որն է դրա վերջնական լուծումը

  •    «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10

 Շուտով Աստծու Թագավորության իշխանության ներքո երկրագնդի «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Մարկոս 1։14, 15; Եսայիա 33։24)։ Այս երկնային կառավարության և դրա ապագա ծրագրերի մասին ավելին իմանալու համար դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։

 Առաջարկում ենք ավելին իմանալ Աստվածաշնչում տեղ գտած իմաստուն խորհուրդների ու հրաշալի խոստումների մասին, և թե դրանք ինչ օգուտներ կարող են բերել ձեզ և ձեր ընտանիքին։