ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Քրիստոնյաներն ու պատերազմները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ շատ քրիստոնյա առաջնորդներ ակտիվորեն խրախուսում են մարդկանց աջակցել պատերազմին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հոգևորականներն աջակցում հակամարտող կողմերին։
«Փառք և պատիվ մեր բոլոր մարտիկներին, ովքեր պաշտպանում են իրենց հայրենի Ուկրաինան ագրեսորից։ Մեր սրտերը, անկեղծ աղոթքները և աջակցությունը միշտ ձեզ հետ են» (Մարտի 16, 2022, Կիևի մետրոպոլիտ Եպիփանիոս I, «The Jerusalem Post»):
«Մինչ Մոսկվան շարունակում է իր ռազմական գործողությունները Ուկրաինայում, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կիրակի օրը պատարագ է մատուցել զինվորների համար, որում նա կոչ է արել պաշտպանել իրենց երկիրը, «քանի որ միայն ռուսներն են ունակ դա անելու» (Ապրիլի 3, 2022, «Reuters»)։
Արդյո՞ք քրիստոնյաները պետք է մասնակցեն պատերազմների։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Իրականում ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր հետևում են Հիսուս Քրիստոսին, չեն մասնակցում պատերազմների։
«Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։
Արդյո՞ք կարող ենք ասել, որ պատերազմին կամ հակամարտությանը մասնակցելուն հավանություն տվողը իսկապես հնազանդվում է Հիսուսի խոսքերին։
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։
Արդյո՞ք պատերազմներին աջակցողը Հիսուսի հետևորդներին բնորոշ սեր է դրսևորում։
Հավելյալ տեղեկությունների համար կարդացեք «Պատերազմը և քրիստոնեությունը» հոդվածը։
Քրիստոնյաներն ու պատերազմը այսօր
Իրատեսակա՞ն է ակնկալել, որ այսօր քրիստոնյաները կկարողանան չմասնակցել պատերազմի։ Այո՛։ Աստվածաշնչում մարգարեացված է, որ «վերջին օրեր» կոչվող ժամանակահատվածում բոլոր ազգերից մարդիկ կլինեն, որոնք, հետևելով Հիսուսի խոսքերին, «այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2:2, 4)
Ավելին իմանալու համար «Դիտարան» ամսագրում կարդացեք «Ինչպե՞ս է Աստված վերաբերվում պատերազմներին» հոդվածաշարը։
Շուտով Եհովան՝ a «խաղաղության Աստվածը», իր երկնային կառավարության միջոցով մարդկանց կազատի «կեղեքումից և բռնությունից» (Փիլիպպեցիներ 4:9; Սաղմոս 72:14)։
Իմանալու համար, թե ինչպես, դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։
a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։