Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Manuel Reino Berengui/DeFodi Images via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իրո՞ք կարող է միավորել մարդկանց։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իրո՞ք կարող է միավորել մարդկանց։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Ակնկալվում է, որ մոտ 5 միլիարդ մարդ կդիտի 2022 թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում ընթացող ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Շատերն այն կարծիքին են, որ նման սպորտային իրադարձությունները կարող են շատ ավելին անել, քան պարզապես մարդկանց որպես դիտորդ միավորելը։

  •   «Սպորտն աշխարհը փոխելու ուժ ունի։ Այն ոգեշնչելու ուժ ունի։ Այն ուժ ունի միավորելու մարդկանց բացառիկ ձևով» (Նելսոն Մանդելա, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ)։

  •   «Ֆուտբոլը.... միավորում է հույսով, միավորում է ուրախությամբ, միավորում է հույզերով, միավորում է սիրով, ինչպես նաև զանազանությամբ» (Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի նախագահ)։ a

 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կամ որևէ այլ սպորտային իրադարձություն կարո՞ղ են իրականություն դարձնել այս վեհ նպատակները։ Կա՞ արդյոք համընդհանուր խաղաղության և միասնության հույս։

Միասնության աղբյո՞ւր

 Այս տարվա աշխարհի առաջնությունը ֆուտբոլային մրցաշար լինելուց ավելին է։ Մրցախաղերը սոցիալական և քաղաքական հարցերի հետ կապված բուռն քննարկումների առիթ են դարձել, այդ թվում՝ վիճաբանություններ են առաջացրել մարդու իրավունքների, ռասիզմի և տնտեսական խտրականության շուրջ։

 Այդուհանդերձ շատերի համար ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և այլ միջազգային սպորտային իրադարձություններին հետևելը հաճելի ժամանց է։ Սակայն, որքան էլ մեծ լինի մարդկանց փափագը, նման իրադարձությունները չեն կարող մնայուն միասնություն ապահովել։ Փոխարենը դրանք հաճախ ավելի ցայտուն են դարձնում այն պառակտիչ հատկություններն ու արարքները, որոնք բնորոշ են Աստվածաշնչում «վերջին օրեր» կոչված ժամանակաշրջանին (2 Տիմոթեոս 3։1-5

Համաշխարհային միասնության իրական հույս

 Աստվածաշունչը համաշխարհային միասնության իրական հույս է տալիս։ Այն խոստանում է, որ երկրագնդի երեսին ապրող բոլոր ժողովուրդները կմիավորվեն «Աստծու Թագավորություն» կոչվող երկնային կառավարության ներքո (Ղուկաս 4։43; Մատթեոս 6։10

 Այդ Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, հոգ կտանի, որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի։ Աստվածաշնչում ասվում է.

  •   «Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7

  •   «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում.... Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12, 14

 Նույնիսկ այսօր Հիսուսի սովորեցրածները միավորել են միլիոնավոր մարդկանց 239 երկրներում։ Նրանք սովորել են, թե ինչպես ազատվել ատելությունից։ Ավելին իմանալու համար ընթերցեք «Կոտրենք ատելության շղթան» խորագրով հոդվածաշարը։

a Ֆուտբոլի ասոցիացիան ղեկավարող միջազգային մարմին (Fédération Internationale de Football Association)։