ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
2022։ Քաոսային տարի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2022 թվականի ընթացքում լրատվամիջոցները թնդում էին պատերազմների, տնտեսական խնդիրների և տարերային աղետների մասին լուրերով։ Միմիայն Աստվածաշունչն է լուսաբանում այս դեպքերի իրական նշանակությունը։
2022 թվականի դեպքերի իրական նշանակությունը
Այս վերջին տարվա դեպքերը ևս մեկ ապացույց են, որ ապրում ենք Աստվածաշնչում հիշատակված «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Այդ ժամանակաշրջանը սկսվել է 1914 թվականին։ Ուշադրություն դարձրեք, թե վերջին դեպքերը որքան են համապատասխանում մեր օրերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեություններին։
«Պատերազմներ» (Մատթեոս 24։6)։
«2022 թվականին պատերազմի սարսափը վերադարձավ Եվրոպա»։ a
Տես «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» հոդվածը։
«Սովեր» (Մատթեոս 24։7)։
«2022։ Աննախադեպ սովի տարի»։ b
Տես «Ուկրաինայի պատերազմը՝ պարենային գլոբալ ճգնաժամի պատճառ» հոդվածը։
«Համաճարակներ» (Ղուկաս 21։11)։
«Պոլիոմիելիտի վերադարձը, կապիկի ծաղկի մոլեգնումը և COVID-19-ի կորստաբեր հարվածները հստակ են դարձնում, թե որքան վտանգավոր են վարակիչ հիվանդությունները, ու թե որքան խոցելի է մարդկությունը»։ c
Տես «COVID համավարակը 6 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել» հոդվածը։
«Ահազդու երևույթներ» (Ղուկաս 21։11)։
«Ջերմային ալիքներ, երաշտներ, անտառային հրդեհներ և ջրհեղեղներ։ 2022 թվականի ամառը անշուշտ կհիշվի անթիվ եղանակային անոմալիաներով, որոնք աղետալի հետևանքներ են բերել, հարյուր հազարավորների կյանքեր խլել և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց տեղահանման պատճառ դարձել»։ d
Տես «Աննախադեպ բարձր ջերմաստիճան ողջ աշխարհում» հոդվածը։
«Խռովություններ [կամ՝ անկարգություններ]» (Ղուկաս 21։9)։
«Քաղաքացիների օրըստօրե սաստկացող բարկությունը, որը տնտեսական խնդիրների, հատկապես շարունակական գնաճի հետևանք է, 2022 թվականին կառավարությունների դեմ ցույցերի ռեկորդային քանակի պատճառ է դարձել»։ e
Տես «Համաշխարհային գնաճ» հոդվածը։
Ի՞նչ կբերի հաջորդ տարին
Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ կլինի 2023 թվականին։ Միակ բանը, որ հաստատ գիտենք, հետևյալն է՝ շուտով Աստծու Թագավորությունը, կամ՝ երկնային կառավարությունը, արմատական փոփոխություններ կիրականացնի ամբողջ երկրագնդով մեկ (Դանիել 2։44)։ Այդ կառավարությունը կվերացնի մարդկային տառապանքի պատճառը և կհոգա, որ երկրի վրա իրագործվի Աստծու կամքը (Մատթեոս 6։9, 10)։
Հորդորում ենք ձեզ, որ հետևեք Հիսուս Քրիստոսի խորհրդին և «արթո՛ւն մնաք»՝ ուշադրություն դարձնելով, թե աշխարհում տեղի ունեցող դեպքերը ինչպես են ի կատար ածում աստվածաշնչյան մարգարեությունները (Մարկոս 13։37)։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ, որպեսզի ավելին իմանաք, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ձեզ հիմա և թե ինչպես կարող է լավ ապագայի իրական հույս տալ ձեզ ու ձեր ընտանիքին։
a Ասսոշեյթեդ պրես (AP News), «2022 թվականին պատերազմի սարսափը վերադարձավ Եվրոպա», Ջիլ Լոուլես, դեկտեմբերի 8, 2022։
b Պարենի համաշխարհային ծրագիր, «Գլոբալ պարենային ճգնաժամ»։
c «JAMA» առողջապահական հարթակ, «Կյանքը համաճարակների դարում. COVID-19-ից կապիկի ծաղիկ, պոլիոմիելիտից անհայտ հիվանդություն», Լոուրենս Գոսթին, սեպտեմբերի 22, 2022։
d «Earth.Org» կայք, «Ի՞նչը հանգեցրեց 2022 թվականի ամռան եղանակային անոմալիաներին», Մարտինա Իջինի, հոկտեմբերի 24, 2022։
e Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամ, «Տնտեսական խնդիրները՝ զանգվածային բարկության և գլոբալ ցույցերի պատճառ 2022 թվականին», Թոմաս Քարոթերս և Բենջամին Ֆելդման, դեկտեմբերի 8, 2022։