ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
2023։ Տագնապալից տարի։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2023 թվականի ընթացքում աշխարհով մեկ տեղի ունեցած դեպքերը անառարկելիորեն փաստեցին, որ ապրում ենք Աստվածաշնչում կանխագուշակված «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Ուշադրություն դարձրեք, թե աշխարհում տիրող ներկա իրավիճակը ինչպես է համապատասխանում այն իրողություններին, որոնք Աստվածաշունչը կանխագուշակել է մեր օրերի առնչությամբ։
Աստվածաշունչը և աշխարհում տիրող իրավիճակը
«Պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր կլսեք» (Մատթեոս 24։6)։
«Աշխարհի տարբեր մասերում գնալով շատանում են բռնի հակամարտությունները»։ a
Ընթերցեք «Ո՞վ կփրկի խաղաղ բնակչությանը» և «Համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը» հոդվածները։
«Տեղ-տեղ երկրաշարժեր.... կլինեն» (Մարկոս 13։8)։
«2023 թ.-ից ի վեր աշխարհում 7 մագնիտուդից բարձր 13 երկրաշարժեր են եղել։ Սա պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշներից է»։ b
Ընթերցեք «Ավերիչ երկրաշարժեր՝ Թուրքիայում և Սիրիայում» հոդվածը։
«Ահազդու երևույթներ» (Ղուկաս 21։11)։
«Գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է։ Սկսվել է գլոբալ եռման դարաշրջանը» (Անտոնիո Գուտերեշ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար)։ c
Ընթերցեք «Գլոբալ ջերմային ալիք՝ 2023 թ. ամռանը» հոդվածը։
«Սովեր» (Մատթեոս 24։7)։
«2023 թվական. հերթական ծայրահեղ տագնապալից տարի՝ օրվա հացը դժվարությամբ հայթայթող ընտանիքների համար»։ d
Ընթերցեք «Պարենային գլոբալ ճգնաժամ՝ պատերազմի և կլիմայի փոփոխության հետևանքով» հոդվածը։
«Չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1)։
«Աշխարհի բնակչության ամեն 8 մարդուց 1-ը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի»։ e
Ընթերցեք «Պատանիների հոգեկան առողջությունը՝ սպառնալիքի տակ» հոդվածը։
Ի՞նչ ակնկալել 2024 թվականից
Ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե 2024 թվականը ինչեր կբերի։ Սակայն աշխարհում տեղի ունեցող դեպքերը հուշում են, որ շուտով Աստծու Թագավորությունը՝ երկնային կառավարությունը, կփոխարինի բոլոր մարդկային կառավարություններին և վերջ կդնի տառապանքների ու տագնապների բոլոր պատճառներին (Դանիել 2։44; Հայտնություն 21։4)։
Իսկ մինչ այդ, երբ տագնապի զգացում ենք ունենում, կարող ենք դիմել Աստծու օգնությանը։ Աստվածաշնչում ասվում է.
«Որ օրն էլ որ վախենամ, քեզ պիտի ապավինեմ» (Սաղմոս 56։3)։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Աստծուն։ Առաջարկում ենք ավելին իմանալ տառապանքներից զերծ ապագայի մասին, որ խոստանում է Աստվածաշունչը։ Փորձեք Աստվածաշնչի անվճար, ինտերակտիվ դասընթացը՝ պարզելու համար, թե դուք և ձեր ընտանիքը ինչ օգուտներ կարող եք ստանալ աստվածաշնչյան խոստումներից։
a «Արտաքին գործեր», «Աշխարհը՝ պատերազմի մեջ։ Ի՞նչ է թաքնված բռնի հակամարտությունների գլոբալ բռնկման հետևում», Էմմա Բիլս և Փիթեր Սոլսբերի, հոկտեմբերի 30, 2023։
b «Լուրեր՝ երկրաշարժերից», «2023 թվական: Խոշոր երկրաշարժերի թիվը՝ ռեկորդային ցուցանիշի շեմին», մայիս, 2023։
c Միավորված ազգերի կազմակերպություն, «Գլխավոր քարտուղարի բացման խոսքերը՝ կլիմայի թեմայով մամլո ասուլիսին», հուլիսի 27, 2023։
d Պարենի համաշխարհային ծրագիր, «Գլոբալ պարենային ճգնաժամ»։
e Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, «Հոգեկան առողջության համաշխարհային օր 2023», հոկտեմբերի 10, 2023։