Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Thomas Jackson/​Stone via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Հույսի շող՝ 2024 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Հույսի շող՝ 2024 թվականին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Շատերի կարծիքով՝ ոչ մի հանգուցալուծում չկա այն խնդիրներին, որոնց առաջ աշխարհը կանգնելու է 2024 թվականին։ Սակայն հնարավո՛ր է լավ ապագայի հույս գտնել։ Իսկ որտե՞ղ։

Աստվածաշունչը հույս է տալիս

 Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված կլուծի այն խնդիրները, որոնք այսօր խեղդում են մեր բոլոր հույսերը։ Շուտով Աստված «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4

Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այսօր

 Աստվածաշունչը լավ ապագայի հույս է տալիս, ինչի շնորհիվ կարող եք ազատվել ճնշող ապրումներից և վստահորեն առաջ նայել՝ լի լավատեսությամբ (Հռոմեացիներ 15։13)։ Աստվածաշնչյան գործնական խորհուրդները կարող են օգնել, որ դիմանաք ձեր ներկա դժվարություններին, օրինակ՝ աղքատությանը, անարդարությանը կամ հիվանդությանը։

  •   Իմացեք, թե Աստվածաշնչի տված հույսն ինչպես օգնեց մի տղամարդու խաղաղություն և երջանկություն գտնել՝ չնայած չքավորության մեջ մեծանալուն։ Դիտեք «Խուան Պաբլո Ժերմենյո. Եհովան օգնեց, որ իմաստալից կյանք ունենամ» տեսանյութը։

  •   Պարզեք, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել մեղավորության, տխրության ու անհանգստության զգացումների դեմ պայքարում, ինչպես նաև դիմանալ մտերիմի կորստի ցավին։ Ընթերցեք «Կարո՞ղ է Աստվածաշունչը մխիթարել ինձ» հոդվածը։

  •   Տեսեք, թե երբեմնի զինվորական մի կին, ով իր խոսքերով՝ մի ժամանակ «մռայլ էր ու անտարբեր», ինչպես Աստվածաշնչի օգնությամբ հույսի հիմքեր գտավ։ Դիտեք «Հրաժարվեցի զենքից» տեսանյութը։

 2024 թվականը բարեհաջող տարի դարձրեք ձեզ ու ձեր ընտանիքի համար՝ բացահայտելով Աստվածաշնչում գրվածի արժեքը։ Փորձեք ուսուցչի օգնությամբ մեր անվճար, աստվածաշնչյան դասընթացը։ Դուք կիմանաք, թե Աստված ինչպես կարող է ձեզ խաղաղություն, «ապագա և հույս տալ» (Երեմիա 29։11