Աջակցություն ընտանիքին
Ընտանիքների համար նախատեսված այս հոդվածաշարում կգտնեք Աստվածաշնչի վրա հիմնված գործնական խորհուրդներ։ a Հոդվածների ողջ ցանկը տեսնելու համար տես «Ամուսնություն և ընտանիք» բաժինը։
a Այս հոդվածաշարում որոշ մարդկանց անուններ փոխված են։
Ամուսնական կյանք
Դրական տեսանկյունից նայիր կողակցիդ բնավորության նյարդայնացնող գծերին
Փոխանակ թույլ տալու, որ բնավորության նյարդայնացնող գիծը կոնֆլիկտի պատճառ դառնա՝ փորձիր դրան այլ տեսանկյունից նայել։
Ինչպես զարգացնել համբերություն
Երկու անկատար մարդկանց ամուսնության դեպքում խնդիրներն անխուսափելի են։ Համբերությունը հաջող ամուսնության գրավականն է։
Երջանիկ ամուսնության բանաձևը։ Հարգանք դրսևորեք
Աստվածաշնչի օգնությամբ կարող եք փոխադարձ հարգանք զարգացնել ձեր ամուսնության մեջ, անգամ եթե որոշ ժամանակ է՝ թերանում եք այդ հարցում։
Ինչպես հարգանք դրսևորել
Ամուսնության մեջ հարգանքը անհրաժեշտ պայման է և պետք է դրսևորվի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ միշտ։ Ինչպես կարող եք հարգանք դրսևորել ձեր կողակցի նկատմամբ։
Ինչպես գնահատանք ցույց տալ
Երբ ամուսինն ու կինը ջանք են թափում, որ միշտ նկատեն և գնահատեն միմյանց լավ հատկությունները, նրանց փոխհարաբերությունները բարելավվում են։ Ի՞նչը կարող է օգնել կողակիցներին գնահատանք զարգացնելու միմյանց հանդեպ։
Երջանիկ ամուսնության բանաձևը։ Քնքշանք դրսևորեք
Աշխատանքը, սթրեսը և առօրյա գործերը կարող են պատճառ դառնալ, որ ամուսինները քիչ քնքշանք դրսևորեն միմյանց հանդեպ։ Իսկ հնարավո՞ր է նորից բոցավառել սիրո կրակը։
Ինչպե՞ս սեր արտահայտել ամուսնության մեջ
Ինչպե՞ս կարող են կողակիցները ցույց տալ, որ իսկապես սիրում են իրար։ Քննենք Աստվածաշնչի վրա հիմնված չորս առաջարկ։
Ինչպես ամրացնել ամուսնական միությունը
Ի՞նչ է ամուսնական ուխտը քեզ համար, երկաթե կապա՞նք, թե՞ խարիսխ, որը քո ամուսնությունը հաստատուն կպահի։
Ինչպես աշխատանքը «թողնել աշխատավայրում»
Հինգ առաջարկ, որոնք կօգնեն, որ աշխատանքը չներխուժի ձեր ընտանեկան կյանք։
Ինչպես վերահսկել ծախսերը
Մի՛ սպասեք, որ ձեր ամբողջ գումարը սպառվի, որպեսզի մտածեք փողը ճիշտ տնօրինելու մասին։ Իմացեք, թե ինչպես կարող եք վերահսկել ծախսերը։
Լավ փոխհարաբերություններ կողակցի ծնողների հետ
Երեք սկզբունքներ կօգնեն, որ հարազատների հետ խնդիրները չխաթարեն ամուսնական միությունը։
Երբ ձեր տեսակետները տարբերվում են
Ինչպե՞ս կարող են ամուսինները լուծել տարաձայնությունները և խաղաղություն պահպանել։
Ինչպե՞ս վերաբերվեմ մեր միջև եղած տարբերություններին
Եղե՞լ է այնպես, որ մտածես, թե անհամապատասխան զույգ եք։
Ինչպե՞ս ազատվել վիրավորանքի զգացումից
Կողակցին ներել չի նշանակում նվազեցնել սխալ արարքի լրջությունը կամ այնպես վարվել, կարծես ոչինչ չի եղել։
Ինչպես զսպել բարկությունը
Բարկությունը թափելը, ինչպես նաև այն ներսում պահելը կարող է վնասել ձեր առողջությունը։ Այդ դեպքում ի՞նչ կարող եք անել, երբ ձեր կողակիցը զայրացնում է ձեզ։
Երբ երեխաները հեռանում են տնից
Ամուսինների կյանքում ամենածանր շրջանը հաճախ այն է լինում, երբ երեխաները մեծանալով հեռանում են տնից։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որ հարմարվեն այդ փոփոխությանը։
Երբ ընկերությունը անցնում է սահմանները
Ասո՞ւմ ես ինքդ քեզ. «Մենք պարզապես ընկերներ ենք»։ Եթե այո, նկատի առ աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ ինքնաքննություն անելու։
Եթե հիասթափվել ես քո ամուսնությունից
Արդյոք քեզ թվո՞ւմ է, թե կողակիցդ այժմ քո բանտակիցն է, ոչ թե սրտակիցը։ Քեզ կարող են օգնել հինգ քայլեր։
Ինչպե՞ս խուսափել ամուսնալուծությունից 50-ն անց տարիքում
Ինչո՞ւ են 50-ն անց զույգերը ամուսնալուծվում։ Ինչպե՞ս կարող եք ձեր ամուսնությունը ապահովագրել դրանից։
Ալկոհոլի չարաշահումը ամուսնական կյանքում
Ի՞նչ կարող եք անել, եթե ալկոհոլի չարաշահումը սկսել է քայքայել ձեր ամուսնությունը։
Ինչպե՞ս խուսափել խանդից
Ամուսնությունը չի կարող ծաղկել անվստահության ու կասկածի մթնոլորտում։ Այդ դեպքում ինչպե՞ս խուսափել անհարկի խանդից։
Պոռնկագրությունը կարող է քայքայել ձեր ամուսնությունը
Այս առաջարկները կօգնեն քեզ ազատվել պոռնկագրություն դիտելու սովորությունից և վերականգնել ձեր փոխհարաբերությունները։
Նախքան ամուսնությունը միասին ապրելը լա՞վ միտք է
Որոշ զույգեր կարծում են, որ միասին ապրելը իրենց կնախապատրաստի ամուսնությանը։ Դա լա՞վ միտք է, թե՞ ավելի լավ տարբերակ կա։
Հաղորդակցություն
Լիարժեք ուշադրություն տրամադրեք ձեր կողակցին
Կողակիցները գուցե նույն սենյակում լինեն, բայց չշփվեն իրար հետ։ Ինչպե՞ս կարող են ամուսինները միասին անցկացրած ժամանակը ճիշտ օգտագործել։
Ինչպես հավասարակշռված ձևով օգտվել էլեկտրոնային սարքերից
Էլեկտրոնային սարքերից օգտվելը կարող է կա՛մ օգուտ տալ ձեր ամուսնությանը, կա՛մ քայքայել այն։ Ինչպե՞ս են դրանք ազդում ձեր ամուսնական կյանքի վրա։
Ինչպես խոսել խնդիրների մասին
Տղամարդիկ ու կանայք տարբեր ձևերով են հաղորդակցվում։ Իմանալով, թե ինչ տարբերություններ կան տղամարդկանց ու կանանց հաղորդակցման ձևերի միջև՝ կխուսափեք բազում խնդիրներից։
Ինչպես լինել ուշադիր լսող
Ուշադիր լսելը ոչ թե պարզապես ինչ-որ գործողություն է, այլ սիրո դրսևորում։ Իմացիր՝ ինչպես կարող ես դառնալ ավելի ուշադիր լսող։
Ինչպես զիջումներ անել
Չորս քայլեր, որոնք կօգնեն ձեզ ու ձեր կողակցին խուսափելու վեճից և միասին լուծում գտնելու։
Ինչպես վերջ դնել անտանելի լռությանը
Ինչպե՞ս կարող են զույգերը հասնել այն բանին, որ չխոսեն իրար հետ, և ինչպե՞ս կարող են լուծել իրենց տարաձայնությունները։
Ինչ անենք, որ չվիճենք
Դու և կողակիցդ անընդհատ վիճո՞ւմ եք։ Նկատի առ, թե աստվածաշնչյան սկզբունքները ինչպես կարող են օգնել քո ամուսնությանը։
Ինչպես խուսափել վիրավորական խոսքից
Ի՞նչ կարող ես անել, եթե դու կամ կողակիցդ թույլ եք տալիս, որ վիրավորական խոսքն ազդի ձեր հարաբերությունների վրա։
Ինչպես ներողություն խնդրել
Ինչպե՞ս վարվեմ, երբ մեղավորը միայն ես չեմ։
Ինչպես ներել
Ինչո՞ւ թերևս դժվար լինի ներել։ Իմացիր, թե ինչպես կարող են աստվածաշնչյան խորհուրդները օգնել։
Երեխաների դաստիարակություն
Ինչպես լինել լավ հայր
Այն, թե ինչպիսի ամուսին ես այսօր, ցույց է տալիս, թե ինչպիսի հայր կլինես վաղը։
Արժե՞ երեխայի խնամքն ու կրթությունը ուրիշին վստահել
Չորս հարցեր, որոնք կօգնեն քեզ հասկանալու, թե արժե երեխայիդ նախակրթարան տանել։
Արժե՞, որ երեխաս սմարթֆոն ունենա
Տուր քեզ այս հարցերը, որպեսզի տեսնես՝ արդյոք դու և երեխադ պատրաստ եք կրելու այդ պատասխանատվությունը։
Ինչպե՞ս սովորեցնեմ երեխայիս խելամտորեն օգտվել սմարթֆոնից
Նույնիսկ տեխնոլոգիաներին լավ տիրապետող երեխաներն իրենց ծնողների առաջնորդության կարիքն ունեն, որպեսզի ճիշտ օգտվեն սմարթֆոնից։
Պաշտպանեք ձեր երեխային պոռնկագրությունից
Գուցե չեք էլ պատկերացնում, թե երեխաները որքան հեշտ կարող են պոռնկագրական նյութերի հանդիպել։ Ի՞նչ պետք է իմանաք այս առնչությամբ և ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեր երեխային։
Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 1)։ Դիտե՞լ, թե՞ ընթերցել
Շատ երեխաներ նախընտրում են տեսանյութեր դիտել։ Ինչպե՞ս կարող են ծնողները մղել երեխաներին ավելի շատ կարդալու։
Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 2): Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր
Ո՞րն է ավելի լավ. կարդալ էլեկտորնայի՞ն թե՞ տպագիր էջերից։ Երկուսն էլ ունեն իրենց առավելությունները։
Ինչպե՞ս երեխային պաշտպանել անհանգստացնող նորություններից
Ի՞նչ կարող են անել ծնողները, որ նորությունները խոր ազդեցություն չթողնեն երեխայի հուզական աշխարհի վրա։
Երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին
Չորս քայլ, որոնք կօգնեն ձեզ պատասխանելու երեխայի հարցերին և ինչպես նաև օգնելու նրան հաղթահարել հարազատի մահվան վիշտը։
Ի՞նչ անեմ, եթե երեխաս ձանձրանում է
Մի քանի առաջարկ, թե երեխադ ինչով կարող է զբաղվել, եթե տանը նստած չգիտի՝ ինչ անի։
Ստեղծագործական խաղեր. ի՞նչ օգուտ դրանք կարող են տալ ձեր երեխային
Այն առավելություններ ունի պասիվ զբաղմունքների և նախապես կազմակերպված ժամանցի նկատմամբ։
Ինչո՞ւ է կարևոր երեխաներին տնային գործեր հանձնարարել
Եթե վարանում եք ձեր երեխային տնային գործեր տալ, իմացեք, թե ինչպես կարող են դրանք պատասխանատվություն զարգացնել ձեր երեխայի մեջ և ուրախություն բերել նրան։
Օգնեք ձեր երեխային կամքի ուժ զարգացնել
Երբ ձեր երեխան չարչարվում է, որ դժվար հանձնարարություն անի, պե՞տք է արդյոք իսկույն օգնության հասնեք։ Թե՞ ավելի լավ է՝ սովորեցնեք հաղթահարել դժվարությունները։
Ինչպես օգնել երեխային, երբ նա ձախողումներ է ունենում
Ձախողումները կյանքի անբաժանելի մասն են։ Օգնեք երեխային իրատեսորեն նայելու իրավիճակին և լուծումներ գտնելու։
Ինչպես կարող եք ձեր երեխային օգնել բարելավելու իր գնահատականները
Իմացեք, թե ինչպես բացահայտել ցածր գնահատականների հետևում թաքնված իրական պատճառը և երեխային խրախուսել սովորել։
Ի՞նչ կարող եմ անել, եթե երեխայիս բուլիինգի են ենթարկում
Նկատի առեք չորս քայլեր, որոնք կօգնեն ձեզ սովորեցնելու երեխային, թե ինչպես դիմադրել բուլիինգին։
Ինչպես գովել երեխաներին
Կա գովեստի մի ձև, որն ամենաօգտակարն է երեխաների համար։
Ի՞նչ ազդեցություն է ունենում ամուսնալուծությունը երեխաների վրա
Թեև որոշ մարդիկ մտածում են, որ երեխաների համար ավելի լավ կլինի, եթե ամուսնալուծվեն, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։
Օգնեք ձեր երեխային անցնել հասունացման շրջանը
Աստվածաշնչի վրա հիմնված հինգ խորհուրդ կարող են օգնել ավելի հեշտությամբ հաղթահարել անցումային շրջանի դժվարությունները։
Ինչպես ճիշտ սեռական դաստիարակություն տալ երեխային
Երեխաները գնալով ավելի ու ավելի վաղ տարիքից են սկսում սեռական բնույթի տեղեկություններ ստանալ։ Ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեր երեխաներին։
Ինչպես երեխաների հետ խոսել ալկոհոլի մասին
Ծնողները ե՞րբ և ինչպե՞ս պետք է իրենց երեխաների հետ խոսեն այս կարևոր թեմայի մասին։
Ինչպե՞ս երեխաների հետ խոսել ռասիզմի մասին
Տարիքին համապատասխան քննարկումները կարող են պաշտպանել ձեր երեխային ռասայական նախապաշարումների ազդեցությունից:
Սովորեցրեք երեխային ինքնատիրապետում դրսևորել
Ձեր երեխային նրա ուզած ոչ մի բանից չզրկելով՝ դուք նրան զրկում եք շատ ավելի կարևոր մի բանից։
Ձեր երեխային խոնարհություն սովորեցրեք
Ձեր երեխային խոնարհություն սովորեցրեք՝ առանց վիրավորելու նրա արժանապատվության զգացումը։
Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ
Նույնիսկ փոքրիկներին կարելի է սովորեցնել շնորհակալություն հայտնել իրենց հանդեպ դրսևորած բարության համար։
Սովորեցրեք երեխային հնազանդվել
Ձեր երեխան միշտ իր ուզածն է անում և երբեք ձեզ չի լսում։ Հինգ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ։
Ինչպես ասել ոչ
Ի՞նչ կարող եք անել, եթե երեխան իր նվնվոցով կամ աղերսանքով փորձում է համոզել ձեզ՝ անելու իր ուզածը։
Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին
Ի՞նչ կարող ես անել, երբ երեխադ կամակորություն է անում։ Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ հաղթահարելու այս խնդիրը։
Երբ ձեր երեխան սուտ է խոսում
Ի՞նչ կարող եք անել, եթե երեխան ստում է։ Այս հոդվածում քննարկվում են Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ սովորեցնելու երեխային ճիշտն ասելու կարևորությունը։
Դեռահասների դաստիարակություն
Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է
Շատ դեռահաս աղջիկներ մեծ սթրեսի են ենթարկվում մի շարք փոփոխությունների պատճառով։ Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել նրանց հաղթահարելու սթրեսը։
Երբ երեխադ ցանկանում է վերջ դնել իր կյանքին
Ի՞նչ կարող են անել ծնողները, եթե իրենց երեխան ինքնասպանության մասին մտքեր ունի։
Ի՞նչ անեմ, եթե կորցրել եմ երեխայիս հանդեպ վստահությունս
Միանգամից մի՛ եզրակացրու, թե երեխադ որոշել է ըմբոստանալ քո դեմ։ Կորցրած վստահությունը հնարավոր է վերականգնել։
Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին
Երեխաների համար ինչո՞ւ է հեշտ մտերիմ փոխհարաբերություններ հաստատել իրենց հասակակիցների և ոչ թե ծնողների հետ։
Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին
Խրատել նշանակում է սովորեցնել։ Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ սովորեցնելու քո պատանուն լինելու հնազանդ և ոչ թե ըմբոստ։
Ինչպես կանոններ սահմանել պատանիների համար
Ի՞նչ կարող ես անել, եթե քո դրած կանոնները շարունակ զայրացնում են երեխայիդ։
Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից
Ինչպե՞ս կարող եք կանոններ սահմանելուց ավելին անել և օգնել ձեր երեխային ինքնուրույն կայացնելու իմաստուն որոշումներ։
Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից
Չորս հարցեր, որոնք կօգնեն քեզ իմաստուն որոշում կայացնել։
Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից
Օգնիր, որ երեխադ չընկնի ծուղակը։
Ինչպես կարող ես դեռահաս երեխայիդ հետ խոսել սեքստինգի մասին
Մի սպասիր, մինչև երեխադ առնչվի այդ երևույթին։ Երեխայիդ հետ քննարկիր սեքստինգի վտանգները։
Երբ ձեր դեռահաս երեխան վնասվածքներ է հասցնում իրեն
Որոշ դեռահասներ գիտակցաբար վնասվածքներ են հասցնում իրենց։ Ո՞րն է պատճառը։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային։
Երիտասարդներ
Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը
Հասակակիցների ճնշման տակ լավ մարդիկ գուցե վատ բաներ անեն։ Ի՞նչ պետք է իմանաս այդ մասին։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այն։
Ինչպես ընդունել խորհուրդը
Ինչպես կարող է ցավ պատճառող խորհուրդը կամ քննադատությունը օգուտներ բերել։
Հաղորդագրություններ. ինչպե՞ս ճիշտ վարվելակերպ դրսևորել
Կոպի՞տ կլինի, եթե ընդհատես զրույցը և կարդաս հաղորդագրությունը, թե՞ հակառակը՝ սխալ կլինի, որ անտեսես հաղորդագրությունը և շարունակես զրույցը։
Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը
Բոլորը՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, կարող են դիմադրել գայթակղությանը։ Վեց խորհուրդներ կօգնեն քեզ ամրացնելու վճռականությունդ և չտրվելու գայթակղությանը։
Ինչպես զսպել բարկությունը
Աստվածաշնչի վրա հիմնված 5 խորհուրդներ կօգնեն քեզ զսպելու զայրույթդ։
Ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը
Երկարատև միայնության զգացումը նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան օրական 15 գլանակ ծխախոտ ծխելը։ Ի՞նչ կարող ես անել, որ քեզ միայնակ ու անտեսված չզգաս։
Երբ վերջ է դրվում ընկերությանը
Ինչպե՞ս կարող ես շարունակել կյանքդ բաժանումից հետո։
Երբ վերադառնում ես տուն
Եթե սկսել ես առանձին ապրել, իսկ հետո դժվարությունների բախվելով՝ վերադարձել ես տուն, ապա այս գործնական խորհուրդները կօգնեն քեզ կրկին ոտքի կանգնելու։
Ինչպես իսկական ընկերներ ունենալ
Չորս խորհուրդների օգնությամբ կարող ես մակերեսային շփման փոխարեն մտերիմ ընկերություն հաստատել։
Ինչպես հարմարվել փոփոխություններին
Փոփոխություններն անխուսափելի են։ Իմացեք՝ ինչպես են ոմանք կարողացել հարմարվել փոփոխություններին։
Ինչպե՞ս հաղթահարել ծնողի մահվան վիշտը
Ծնողի կորուստը ծանր հարված է երեխայի համար։ Ի՞նչը կարող է օգնել նրան հաղթահարելու այն հակասական զգացումները, որ առաջանում են ծնողի մահից հետո։
Սուր զգացողություններ. հաճույք կյանքի գնո՞վ
Շատ երիտասարդներ սուր զգացողություններ են որոնում՝ փորձելով իրենց հնարավորությունների սահմանները և երբեմն դա անում են շատ վտանգավոր ձևերով։ Քեզ էլ է գրավում այդ ամենը։