Անցնել բովանդակությանը

Հեռարձակում աշխարհով մեկ

Հեռարձակում աշխարհով մեկ

«Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 129-րդ տարեկան հանդիպմանը, որը տեղի ունեցավ 2013թ. հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, ներկա եղավ և ինտերնետային հեռարձակմամբ 21 երկրներում դիտեց 257294 մարդ։ Իսկ մինչև երկուշաբթի ծրագրի ձայնագրությունը դիտեցին նաև այլ երկրներում ապրող Վկաներ։ Ընդհանուր առմամբ տարեկան հանդիպումը ունկնդրեց 1413676 մարդ 31 երկրներում։ Ունկնդիրների թվով այս հանդիպումը Եհովայի վկաների ամենամեծ հանդիպումն է եղել։ Մինչ այս ամենամեծը 2013թ. ապրիլի 28-ին տեղի ունեցած հատուկ ծրագիրն էր, որը դիտել էր 1327704 մարդ Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից։

1920-ականներից սկսած՝ Եհովայի վկաները հեռարձակել են իրենց համաժողովները հեռախոսակապի և ռադիոյի միջոցով։ Այժմ ինտերնետը հնարավորություն է տալիս նույնիսկ ամենահեռավոր տարածքներում ապրող մարդկանց տեսնել իրենցից շատ հեռու կատարվող դեպքերը դրանք տեղի ունենալու ընթացքում կամ անմիջապես հետո։ Միացյալ Նահանգներում ապրող Եհովայի վկաներից մեկը՝ Ուիլյամը, ով 1942թ.-ին Ռիչմոնդում (Վիրջինիա) տեղի ունեցած համաժողովը լսել էր հեռախոսակապի միջոցով, իսկ այս տարվա տարեկան հանդիպումը դիտել է հեռարձակմամբ, ասում է. «Շատ ավելի մեծ օգուտ ես քաղում ծրագրից, երբ այն ոչ միայն լսում ես, այլ նաև տեսնում։ Դրանք անհամեմատելի են»։

Եհովայի վկաների տարբեր մասնաճյուղերում որոշ բեթելցիներ մեկ տարուց ավել աշխատել են հեռարձակումը կազմակերպելու վրա՝ ընդհանուր հաշվով ծախսելով հազարավոր ժամեր։ Տարեկան հանդիպման օրը և հաջորդ օրը մասնագետները Բրուքլինից՝ վերահսկիչ կենտրոնից, ժամեր շարունակ հետևում էին հեռարձակման ողջ ընթացքին, քանի որ այն ընդգրկում էր 15 ժամային գոտիներ։ Ռայընը, ով օգնում էր նախապատրաստման աշխատանքներում և հետևում էր հեռարձակմանը, ասաց. «Մենք քնի կարոտ էինք մնացել, բայց գիտակցելով, որ մեր աշխատանքով նպաստում ենք, որ ավելի շատ մարդիկ օգուտներ քաղեն ծրագրից, պատրաստ էինք անել ամեն բան»։

Դիտում են ծրագիրը Քաթերին քաղաքում (Ավստրալիա)