Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները գնահատվում են կալանավորներին օգնելու համար

Եհովայի վկաները գնահատվում են կալանավորներին օգնելու համար

Ավստրալիայում ինը Եհովայի վկաներ շնորհակալագրեր են ստացել գաղթականների ամենախոշոր կալանավայրերից մեկում գտնվողներին բացառիկ ծառայություն մատուցելու համար։ Շնորհակալագրերը նրանք ստացան Դերբի քաղաքի մոտակայքում գտնվող «Քըրթին իմիգրացիոն կալանավայրի» a կողմից (Curtin Immigration Detention Centre, Արևմտյան Ավստրալիա)։

Ամեն շաբաթ Վկաները գնում են այդ հիմնարկություններ՝ կալանավորների հետ զրուցելու և Աստվածաշնչով նրանց մխիթարելու ու հույս տալու։ «Նրանց այցելության արդյունքները իսկույն երևում են»,— ասաց Քրիստոֆեր Ռիդոքը՝ կրոնական և մշակութային հարցերով զբաղվող սպան։ Ըստ նրա խոսքերի՝ նկատվել է, որ այդ այցելություններից հետո կալանավորների տրամադրությունը փոխվում է, նրանք ավելի ուրախ են դառնում, քանի որ «գիտեն, որ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են իրենց բարօրությամբ»։

Պարոն Ռիդոքը նաև նշեց, որ Վկաներին տրված շնորհակալագրերը իրենց գնահատանքն արտահայտելու փոքր ժեստ են այն բանի համար, որ «դրական փոփոխություն են մտցնում իրենց վերահսկողության տակ գտնվող մարդկանց կյանքում»։ Նա ավելացրեց, որ Վկաները «պատիվ են բերում իրենց ընտանիքներին, ժողովին և հավատին»։

a Այստեղ տեղավորվում է մինչև 1500 կալանավոր։