Անցնել բովանդակությանը

Հունգարիայում Եհովայի վկաները գովասանքի են արժանանում արտակարգ իրավիճակում օգնություն ցույց տալու համար

Հունգարիայում Եհովայի վկաները գովասանքի են արժանանում արտակարգ իրավիճակում օգնություն ցույց տալու համար

2013թ. հունիսին Կենտրոնական Եվրոպայում տեղատարափ անձրևների պատճառով վարարած գետերը հեղեղներ առաջացրին։ Հունգարիայում Դանուբ գետի մակարդակը գրեթե ամբողջությամբ բարձրացել էր։ Նման բան դեռևս չէր գրանցվել։

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը՝ Հունգարիայի մարդկային ռեսուրսների նախարարությունը խնդրեց Եհովայի վկաների մասնաճյուղին օգնել կանխելու վնասները։ Ի պատասխան՝ մասնաճյուղը Դանուբ գետի շրջակայքում գտնվող ժողովներին հորդորեց մասնակցել տեղի իշխանությունների կողմից կազմակերպված աշխատանքներին։

Ժողովների արձագանքը ապշեցնող էր։ Ավելի քան 900 Վկաներ 72 ժողովից օգնության ձեռք մեկնեցին՝ գետի երկայնքով ափապաշտպան «պատ» ստեղծելու համար։ Նրանց խնդրեցին անվանաքարտ կրել, որի վրա գրված էր՝ «Եհովայի վկաներ», ինչպես նաև նրանց անունը և քաղաքը։

Մի քաղաքում Հունգարիայի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը ժողովներից մեկին հետևյալ խոսքերը գրեց. «Անչափ շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար։ Նման միասնություն և օգնելու պատրաստակամություն հազվադեպ կարելի է տեսնել՝ հաշվի առնելով, թե որքան հեռվից եք եկել այստեղ։ Ես հպարտանում եմ ձեզանով։ Դուք հրաշալի օրինակ եք մեր քաղաքի համար»։

Իսկ փրկարարական վարչության տնօրենը, որը նաև Հունգարիայի պառլամենտի անդամ է, նամակ ուղարկեց մասնաճյուղ՝ իր շնորհակալությունը հայտնելով Վկաների կատարած գործի համար։