Անցնել բովանդակությանը

«Դիտարանի» մասին՝ հեռուստացույցով

«Դիտարանի» մասին՝ հեռուստացույցով

2013թ հունվարին լրացավ գրենլանդերեն լեզվով «Դիտարան» ամսագրի լույս ընծայման 40 տարին։ Գրենլանդերենը իննուիտ լեզու է, որով խոսում է մոտ 57000 մարդ։

Գրենլանդիայում մոտ 150 Եհովայի վկա կա միայն, սակայն գրենլանդերեն «Դիտարանի» տպաքանակը կազմում է 2300, ինչը նշանակում է, որ «Նապասուլիյախ ալապերնարսուֆիկի» (Napasuliaq Alapernaarsuiffik, «Դիտարանի» գրենլանդերեն անվանումը) ընթերցողները հիմնականում Եհովայի վկաներ չեն։

Հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ Նուկ քաղաքում գտնվող թարգմանչական գրասենյակի վերակացուն ասաց. «Շատ գրենլանդացիներ մեծապես հետաքրքրված են Աստվածաշնչով, և դա է պատճառը, որ նրանք կարդում են «Նապասուլիյախ ալապերնարսուֆիկը»»։

Երբ հաղորդավարը թարգմանիչներից մեկին հարցրեց, թե ինչու է իրեն դուր գալիս ամսագիրը, նա պատասխանեց. «Ես անձամբ շատ օգուտներ եմ ստացել ամսագիրն ընթերցելուց։ Օրինակ՝ ամսագրից իմացա, թե ինչպես կարող եմ առողջ կյանք վարել։ Ես մոլի ծխող էի, թեև գիտեի, որ այն վնասակար է։ Սակայն Աստվածաշնչում հստակ ասվում է, որ եթե ուզում ենք առողջ ապրել, պետք է մեր մարմինը մաքուր պահենք»։

Հաղորդման ընթացքում նշվեց նաև, որ Եհովայի վկաները գործունեություն են ծավալել Գրենլանդիայում սկսած 1950-ականների կեսերից և հրատարակել են գրենլանդերեն գրքեր ու գրքույկներ։ Թարգմանությունը կատարվում է դանիացի և գրենլանդացի կամավորների կողմից։ Նրանց նպատակը միշտ եղել է կատարել բնական և բարձրորակ թարգմանություն։

Երկար տարիներ Գրենլանդիայում ծառայող մի Վկա ասում է. «25 տարի շարունակ ես քարոզում եմ գրենլանդացիներին և տեսել եմ, թե ինչ մեծ արժեք ունի տեղացիների համար իրենց լեզվով մեր գրականությունը։ Որոշ հեռավոր վայրերում, որտեղ կարելի է հասնել միայն նավով, այն էլ տարվա մեջ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում, կան մարդիկ, ովքեր սիրով կարդում են մեր ամսագրերը։ Ուստի թեև հազվադեպ ենք այցելում նրանց, սակայն շատ հաճախ նրանց նամակներ ենք գրում և գրականություն ենք ուղարկում»։

2013թ. հունվարից գրենլանդերեն «Դիտարանի»՝ ուսումնասիրության համար նախատեսված թողարկումը և ընդհանուր թողարկումը լույս են տեսնում առանձին։ Այս հրատարակությունները կարող եք կարդալ և բեռնել jw.org կայքի «Հրատարակություններ» բաժնից՝ «Ցույց տալ» դաշտում ընտրելով գրելանդերերեն լեզուն։