«Դիտարան». անմատչելի տպաքանակ մյուսների համար
«Դիտարանը» ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրն է ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր համար հրատարակվում է ավելի քան 42 միլիոն օրինակով։ «Արթնացե՛ք»-ը երկրորդ տեղում է իր՝ ամսական 41 միլիոն տպաքանակով։ Երկու ամսագրերն էլ հրատարակվում են Եհովայի վկաների կողմից և տարածվում են 236 երկրներում։
Իսկ ինչ կարելի է ասել աշխարհում ամենատարածված մյուս ամսագրերի մասին։ Համաձայն Ամսագրային մամուլի միության՝ ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող ամսագիրը տպագրվում է AARP-ի կողմից (Ամերիկայի թոշակառուների միություն) 50 անց մարդկանց համար, որի տպաքանակը կազմում է 22,4 միլիոն։ Գերմանական «ԱԴԱՔ Մոտորվելթ» ամսագրի միջին տպաքանակը կազմում է 14 միլիոն օրինակ, իսկ չինական «Գուշի Հուեյ» (պատմություններ) ամսագրի տպաքանակը՝ 5,4 միլիոն օրինակ։
Ինչ վերաբերվում է թերթերին, ապա Ճապոնական «Յոմիուրի Շիմբու»-ն առաջին է՝ ավելի քան 10 միլիոն օրինակ։
Վկաների հրատարակությունները գերազանցում են նաև իրենց թարգմանությունների քանակով։ «Դիտարանը» թարգմանվում է ավելի քան 190 լեզուներով, իսկ «Արթնացե՛ք»-ը ավելի քան 80 լեզուներով։ Սակայն օրինակ՝ «Րիդըրս Դայջեսթ»-ը տպագրվում է 21 լեզուներով, չնայած նրա բովանդակությունը փոփոխվում է երկրից երկիր։
Ի տարբերություն նշված բոլոր ամսագրերի՝ «Դիտարանը» և «Արթնացե՛ք»-ը ֆինանսավորվում են կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Դրանք գովազդներ չեն պարունակում և չեն վաճառվում։
«Դիտարանի» նպատակն է բացատրել աստվածաշնչյան ուսմունքները, հատկապես այն ամենը, ինչ գրված է Աստծու Թագավորության մասին։ Այն լույս է տեսնում սկսած 1879-ից։ «Արթնացե՛ք»-ում շոշափվում են ընդհանուր թեմաներ, օրինակ, գիտության և բնության վերաբերյալ՝ նպատակ ունենալով հավատ կերտել Ստեղծչի հանդեպ։ Այն նաև ընդգծում է Աստվածաշնչի գործնական արժեքը մեր կյանքում։