Անցնել բովանդակությանը

«Դիտարանը» պարզեցված լեզվով

«Դիտարանը» պարզեցված լեզվով

2011թ. հուլիսից մեկ տարի փորձնական ժամանակահատվածով սկսեց լույս տեսնել «Դիտարանը»՝ պարզեցված անգլերեն տարբերակով։ Այժմ այդ փորձաշրջանը ավարտվել է, և որոշում է կայացվել շարունակել պարզեցված անգլերենով «Դիտարանի» հրատարակումը։

2013թ. հունվարից պարզեցված տարբերակը մատչելի կլինի նաև ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն։

Պարզեցված տարբերակը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախում են անգլիական ժողովներ, սակայն իրենց մայրենի լեզուն անգլերենը չէ։

Առաջին իսկ թողարկումից սկսած մեր կազմակերպությունը բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել։ 64-ամյա Ռեբեկան այդ նամակներից մեկի հեղինակն է։ Նա ապրում է Լիբերիայում և երբեք դպրոց չի գնացել։ Ռեբեկան գրում է. «Ես նոր եմ սովորել կարդալ։ Երբեմն փորձում էի կարդալ «Դիտարանը», բայց չէի կարողանում հասկանալ այն։ Սակայն հիմա հաճույքով կարդում եմ «Դիտարանի» պարզեցված տարբերակը ու հասկանում»։

Շատ ծնողներ օգտվում են պարզեցված տարբերակից, որպեսզի իրենց երեխաներին օգնեն նախապատրաստվելու «Դիտարանի» ուսումնասիրությանը՝ Եհովայի վկաների ժողովներից մեկին։

Ռոզմարին, որը մեծացնում է իր երեք թոռներին, գրում է. «Թոռներիս հետ միասին «Դիտարանն» ուսումնասիրելը միշտ շատ դժվար է եղել։ Ժամանակի մեծ մասը ծախսում էինք անհասկանալի բառերի իմաստները բառարաններում փնտրելու վրա, ինչի պատճառով երեխաների համար դժվար էր լինում հասկանալ որոշ հոդվածների գլխավոր միտքը։ Սակայն հիմա մենք այդ ժամանակը օգտագործում ենք աստվածաշնչյան համարները կարդալու և դրանց կապը նյութի հետ տեսնելու համար»։

Ահա մի օրինակ, որը ցույց է տալիս «Դիտարանի» և պարզեցված թողարկումների տարբերությունը։ Հիսուսի աշակերտների ժողովի մասին, որը նկարագրված Գործեր 15-րդ գլխում, սովորական տեքստում գրված է. «Այն, ինչ տեղի ունեցավ այդ հանդիպմանը, կրոնական ձանձրալի, չոր ու ցամաք քննարկում չէր, այլ դավանաբանական հարցերի շուրջ կենդանի քննարկում»։ Իսկ պարզեցված տեքստը հնչում է այսպես. «Նրանք հանդիպման ժամանակ ոչ թե վիճաբանում էին անկարևոր մանրամասների շուրջ, այլ աշխույժ քննարկում էին աստվածաշնչյան ուսմունքներ»։