Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 6 (մարտ—օգոստոս, 2018 թ.)
Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2018 թ. մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ Բրիտանիայի նոր մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։
Մարտի 8, 2018—Շինհրապարակ
Շրջակա միջավայրի պահպանության խմբի անդամներից մեկը ստուգում է գլխավոր մուտքի մոտ գտնվող ամբարող լճակի ջրի pH մակարդակը։ Դա օգնում է հավաստիանալու, որ աղտոտիչների տարածումը վերահսկելու համար ձեռնարկված միջոցները արդյունավետ են։
Մարտի 13, 2018—Բնակելի շենք Բ
Քույրը սովորում է տեղադրել անջրանցիկ սալիկներ։ Այս սալիկները ջերմամեկուսացման և շենքի աղյուսե ճակատային մասի հետ կազմում են շենքի արտաքին պատերը։
Ապրիլի 5, 2018— Հարավային արտադրական շենք
Գլդոնը խտացնում և տոփանում է ճանապարհի հիմքը՝ այն պատրաստելով ասֆալտապատման։ Հարավային արտադրական շենքի կողքով անցնող ճանապարհի այս հատվածը եզրափակում է ողջ շինհրապարակը շրջապատող ճանապարհի շրջանագիծը։
Մայիսի 1, 2018—Գրասենյակներ
Տեսարան վերևից՝ հյուսիս-արևմուտքից։ Առջևի պլանում՝ գրասենյակային համալիրի ընդունարանի տարածքում, աշտարակային կռունկ է կանգնած։ Աջ կողմում Գրասենյակային շենքի բետոնե հատակն է, իսկ ձախ կողմում խոհանոցի, ճաշարանի և դահլիճի հիմքերն են։ Դիտահարթակը (վերևում՝ աջ անկյունում) տեղափոխվել է, որպեսզի այցելուների առաջ բացվի շինհրապարակի համայնապատկերը։
Մայիսի 9, 2018—Գրասենյակներ
Մոնտաժվում են տանիքի պողպատյա ֆերմաները, որոնցով կազմավորվում է գրասենյակային համալիրի խոհանոցի, ճաշարանի և դահլիճի հիմնակմախքը։
Մայիսի 14, 2018— Գրասենյակներ
Շրջակա միջավայրի պահպանության խմբի անդամներից մեկը վերահսկում է փորելու աշխատանքները, որոնք իրականացվում են պաշտպանության տակ առնված ծառի կողքին։ Որպեսզի ծառը չվնասվի, լանդշաֆտային դիզայներները դրա արմատների շուրջբոլորը պաշտպանիչ միջոց են տեղադրել։ Մյուս ծառերի արմատները պաշտպանված են, քանի որ գտնվում են ցանկապատված տարածքում, որտեղ շինարարությունն արգելված է։
Մայիսի 24, 2018—Բնակելի շենք Ե
Լանդշաֆտային դիզայները արահետի երկայնքով սիզամարգ է տեղադրում։ Ցցերը այն ամուր պահում են հողի վրա, մինչև որ արմատակալի։
Հունիսի 19, 2018—Բնակելի շենք Դ
Ներկարարը թիվ է նկարում երրորդ հարկի դեկորատիվ փայտե վահանակի վրա։ Հաջորդ ամիս շինարարները սկսեցին տեղափոխվել Բնակելի շենք Դ։
Հունիսի 20, 2018—Գրասենյակներ
Պայմանագրով աշխատողները տեղադրում են աստիճանավանդակի հավաքովի բետոնե պանելը։
Հունիսի 26, 2018—Գրասենյակներ
Գիպսաստվարաթղթե միջնորմերի հետ կապված աշխատանքներ անող խմբի անդամները, մկրատաձև ամբարձիչների վրա կանգնած, առաստաղին ամրացնում են հիմնակմախքի պրոֆիլները։ Օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգը տեղադրելու համար մեխանիկական գործեր անող խմբի անդամները աջ կողմում գտնվող ամբարձիչի օգնությամբ բարձրացնում են դրա մասերը։
Հուլիսի 10, 2018—Գրասենյակներ
Մեխանիկական գործեր անող խմբի անդամները գրասենյակային համալիրի ընդունարանի տարածքի տակ խողովակի ամրակապեր են տեղադրում։
Հուլիսի 10, 2018—Գրասենյակներ
Աշխատողները Հյուսիսային և Հարավային արտադրական շենքերի միջև ջրահեռացման համակարգ են տեղադրում։
Հուլիսի 17, 2018—Գրասենյակներ
Պայմանագրով աշխատողները տեղադրում են ճաշարանի տանիքի եզրապատի վերջին հատվածը։ Ներքևում գտնվող սյունաշարը տանում է դեպի Բնակելի շենք Ա։
Հուլիսի 19, 2018— Հարավային արտադրական շենք
Պողպատե կաղապարամածը տեղադրված է։ Այս շենքում լինելու են արհեստանոցներ և գրասենյակներ։
Օգոստոսի 2, 2018—Շինհրապարակ
Տեսարան վերևից՝ հյուսիս-արևմուտքից։ Աջ կողմում Հարավային արտադրական շենքն է, որի պողպատե հիմնակմախքի կառուցումը ավարտվել է։ Աշխատանքներ են տարվում արտաքին պատերի հետ կապված։ Առջևի պլանում ընթանում են Հյուսիսային արտադրական շենքի շինարարությանն առնչվող աշխատանքները։ Շենքի դիմաց փռված է ասֆալտի առաջին շերտը։ Ձախ կողմում գրասենյակային համալիրն է, իսկ դրա հետևում բնակելի շենքերն են։
Օգոստոսի 3, 2018—Բնակելի շենքեր
Տեսարան արևելքից՝ արևածագին։ Առջևի պլանում երևում է, որ Դ, Ե և Զ Բնակելի շենքերի շինարարությունն ավարտված է։ Պլանավորված է Գ Բնակելի շենքի շինարարությունն ավարտել հոկտեմբերին։
Օգոստոսի 7, 2018—Գրասենյակներ
Աշխատողները լճակի շուրջ կրաքարերով պատ են կառուցում։ Այս տարածքը կգեղեցկացնի գրասենյակային համալիրի մուտքը, որը երևում է հետևի պլանում՝ ծառերի արանքից։
Օգոստոսի 7, 2018—Գրասենյակներ
Աշխատողները գրասենյակի առաստաղին օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգ ու լուսավորության սարքեր են տեղադրում։ Այս գրասենյակը կառուցվել է տարբեր խմբերի աշխատանքները համակարգելու համար։
Օգոստոսի 21, 2018— Գրասենյակներ
Գրասենյակային շենքում տեղադրում են բետոնե պանելներ։ Հավաքովի պանելների գործածության շնորհիվ շինարարական աշխատանքները արագացել են, ինչը նպաստել է այն բանին, որ օգոստոսի վերջին գրասենյակների արտաքին պատերի շինարարությունը ամբողջացվի։ Մեծ պատուհանները գրասենյակներում ապահովում են մաքսիմալ բնական լուսավորություն։ Պատուհանները խորքում են տեղադրված, որպեսզի նվազագույնի հասցվի ձմռանը ցածր դիրքում գտնվող արևի պայծառ շողերի, իսկ ամռանը՝ շոգի ներթափանցումը։
Օգոստոսի 24, 2018— Գրասենյակներ
Աշխատողները պատրաստվում են մեկուսացնել ճաշարանի և դահլիճի տանիքի ֆերմաները։ Այս պատերը նվազագույնի կհասցնեն աղմուկը, երբ այդ երկու տարածքները միաժամանակ շահագործվեն։