Անցնել բովանդակությանը

Ուոլքիլի նկարների ալբոմ 1 (2013-ի հուլիս–2014-ի հոկտեմբեր)

Ուոլքիլի նկարների ալբոմ 1 (2013-ի հուլիս–2014-ի հոկտեմբեր)

Եհովայի վկաները ընդարձակում և վերանորոգում են Ուոլքիլում գտնվող իրենց շինությունների համալիրը (Նյու Յորք)։ Այս ալբոմում կարող եք տեսնել որոշ աշխատանքներ, որ արվել են 2013թ. հուլիսից մինչև 2014-ի հոկտեմբերը։ Ծրագրված է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2015-ի նոյեմբերը։

Ուոլքիլի համալիրը 2013-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ

  1. Անասնակերի ամբարներ (ապամոնտաժվել է 2014-ի հունվարին)

  2. Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

  3. Ճաշարան

  4. Բնակելի շենք E

  5. Ծառայությունների շենք

  6. Տպարան

  7. Շաուգամ Քիլլ (վտակ)

Հուլիսի 12, 2013​—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Կռունկի օգնությամբ տեղադրվում են պանելային պատերը, որոնք պատրաստվել են տեղում։

Հուլիսի 19, 2013​—Բնակելի շենք E

Բետոնե հատակին ամրացնում են պոլիմերային մանրաթելի շերտեր։ Շինությունը սեյսմակայուն դարձնելու համար օգտագործվել է մոտ 7600 մետր շերտ։

Օգոստոսի 5, 2013​—Բնակելի շենք E

Վերանորոգում են աղյուսե արտաքին պատերը։

Օգոստոսի 30, 2013​—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Նոր սարքավորումների համար նախատեսված հատվածում պատրաստվում է պողպատե հիմնակմախքը։

Սեպտեմբերի 17, 2013​—Բնակելի շենք E

Տանիքին նոր ծածկանյութ են փռում։

Հոկտեմբերի 15, 2013​—Բնակելի շենք E

Ստուգում են, որ պոլիմերային մանրաթելի շերտերի տակ օդ մնացած չլինի։ Եթե լինում է, նշանակում է՝ պետք է լրացուցիչ շերտ ամրացնեն։

Նոյեմբերի 15, 2013​—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Տանիքի վրա տեղադրում եմ նոր օդամղիչ։

Դեկտեմբերի 9, 2013​—Բնակելի շենք E

Կառույցը ավելի ամրացնելու համար առաստաղի փոքր ճաքերի մեջ սոսնձանյութ են լցնում։ Շենքը սեյսմակայուն դարձնելու աշխատանքները տևեցին մոտ տարի ու կես։

Դեկտեմբերի 11, 2013​—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Պատրաստվում են տեղադրել կեղտաջրերի մաքրման նոր համակարգ։

Հունվարի 10, 2014​—Անասնակերի ամբարներ

Անասնակերի բեռնամբարձիչը, որը օգտագործվել է 1960-ից մինչև 2008-ը, ապամոնտաժվում է։ Դրա կարիքը հիմա չկա, քանի որ Ուոլքիլի ֆերմայում այլևս չեն պահում հավ, կաթնատու կով և խոզ։

Հունվարի 22, 2014​—Ծառայությունների շենք

Նստարանները հանում են, որպեսզի դահլիճը լիովին վերանորոգեն։

Հունվարի 29, 2014​—Անասնակերի ամբարներ

Այս ամբարները օգտագործվել են որպես անասնակերի պահեստ։

Մարտի 3, 2014​—Տպարան

Նոր տեղ է պատրաստվում տեխսպասարկման հետ կապված դասընթացների համար։

Հուլիսի 4, 2014​—Ծառայությունների շենք

Զոդվում է հիմնակմախքի սյունը։

Սեպտեմբերի 19, 2014​—Ճաշարան (բնակելի շենք E)

Կարպետ են փռում այն տարածքում, որը ծառայում էր որպես ճաշարան շինարարների համար։

Սեպտեմբերի 22, 2014​—Բնակելի շենք E

Առաջին հարկում ավարտում են գիպսակարտոնի հետ կապված աշխատանքները։

Սեպտեմբերի 24, 2014​—Ծառայությունների շենք

Պողպատե ամրաններ են կցվում նոր վերելակի հորանին։

Հոկտեմբերի 2, 2014​—Ճաշարան (բնակելի շենք E)

Ընդլայնված ճաշարանը նախատեսված է առավելագույնը 1980 մարդու սպասարկելու համար։

Հոկտեմբերի 22, 2014​—Ծառայությունների շենք

Փորում են հիմնասյուներից մեկի հիմքը այն լայնացնելու համար։ Դա կօգնի, որ շենքը ավելի սեյսմակայուն դառնա։