ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
Նրանք գտան «թանկարժեք մարգարիտը»
Հիսուսը սովորեցնում էր, որ Աստծու Թագավորությունն է լուծելու մարդկության բոլոր խնդիրները (Մատթեոս 6։10)։ Աստծու Թագավորության մասին ճշմարտության արժեքը ցույց տալու համար Հիսուսը Մատթեոս 13։44-46 համարներում հետևյալ երկու առակները պատմեց։
Մի մարդ դաշտում աշխատելիս թաքցրած գանձ է գտնում։
Ճամփորդող մի վաճառական, ով մարգարիտներ է փնտրում, գտնում է մի թանկարժեք մարգարիտ։
Երկու մարդիկ էլ պատրաստակամորեն վաճառում են իրենց ունեցվածքը, որպեսզի ձեռք բերեն այդ գանձերը։ Այս մարդիկ ներկայացնում են այն անհատներին, ովքեր այնքան են գնահատում Թագավորությունը, որ պատրաստ են մեծ զոհողությունների գնալ հանուն դրա (Ղուկաս 18։29, 30)։ Հետևյալ տեսանյութում կծանոթանանք երկու անհատների հետ, ովքեր այս առումով շատ նման են Հիսուսի առակների հերոսներին։