Անցնել բովանդակությանը

Օգնում ենք սթրեսի դեմ պայքարող բուժաշխատողներին

Օգնում ենք սթրեսի դեմ պայքարող բուժաշխատողներին

 Բրինը, ով ապրում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ), հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ է։ Այս կոմիտեները սերտորեն համագործակցում են հիվանդանոցների հետ Եհովայի վկա պացիենտներին բուժօգնություն տրամադրելու հարցում։

 COVID-19 համավարակի պատճառով շատ հիվանդանոցներում արգելված է հիվանդների տեսակցությունը։ Բրինը զանգահարեց իրենց հիվանդանոցներից մեկի աշխատակցին, ով կազմակերպում է պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին հոգևոր աջակցություն տրամադրելու գործը, որպեսզի իմանա, թե ինչպես կարող է օգնել Վկա պացիենտներին։

 Բրինը խոսեց այդ աշխատակցի օգնականի հետ։ Հաշվի առնելով տեսակցությունների արգելքը՝ Բրինը հարցրեց, թե արդյոք կարող են իր հեռախոսահամարը փոխանցել Վկա պացիենտներին, որպեսզի խոսի նրանց հետ։ Օգնականը համաձայնեց։

 Բրինը չմոռացավ նաև հիվանդանոցի բուժանձնակազմի մասին։ Նա ասաց, որ շատ է գնահատում նրանց աշխատանքը և մաղթեց նրանց քաջառողջություն։ Բրինը նաև ասաց, որ տեղյակ է, թե մարդիկ, հատկապես բուժաշխատողները ինչ մեծ սթրեսի են ենթարկվում համավարակի պատճառով։

 Օգնականը նշեց, որ COVID-19 համավարակը կյանքը իսկապես սթրեսային է դարձրել։

 Հետո Բրինը ավելացրեց. «Մեր կայքում հոդվածներ կան, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը։ Եթե այցելեք jw.org և «փնտրել» տողում գրեք «սթրես» բառը, շատ քաջալերական տեղեկություններ կգտնեք, որոնք կօգնեն ձեր անձնակազմին»։

 Մինչ նրանք խոսում էին, այդ աշխատակիցը մտավ մեր կայք, գրեց «սթրես» բառը և տեսնելով այդ թեմային վերաբերող հոդվածներն՝ ասաց. «Տպավորիչ է, ես սա ցույց կտամ տնօրենիս։ Այն շատ օգտակար կլինի մեր բուժաշխատողների և ուրիշների համար։ Կտպեմ ու կբաժանեմ դրանք»։

 Մի քանի շաբաթ անց Բրինը խոսեց տնօրենի հետ։ Տնօրենն ասաց, որ իրենք այցելել են կայք և սթրեսին վերաբերող մի շարք հոդվածներ են տպել։ Նրանք այդ հոդվածները բաժանել են բուժքույրերին և հիվանդանոցի մյուս աշխատակիցներին։

 Բրինը ասում է. «Տնօրենը ինձ շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի և հետաքրքիր հոդվածների համար։ Նաև ավելացրեց, որ դրանք շատ օգտակար են եղել»։