Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց հանդիպումների վայրը չեն կոչում եկեղեցի
Աստվածաշնչում հունարեն բառը, որը երբեմն թարգմանվել է «եկեղեցի», վերաբերվում է երկրպագության համար հավաքված մարդկանց, ոչ թե այն վայրին, որտեղ հավաքվել են նրանք։
Ուշադրություն դարձրեք հետևյալ օրինակին։ Երբ Պողոս առաքյալը գրում էր Հռոմի քրիստոնյաներին, նա բարևներ ուղարկեց մի ամուսնական զույգի՝ Ակյուղասին և Պրիսկիղային, և ավելացրեց, որ բարևեն «նորանց տանը լինող եկեղեցուն» (Հռոմեացիներ 16:5, «Արարատ» թարգմանություն)։ Պողոսի բարևները ուղղված էին ոչ թե շինությանը, այլ մարդկանց խմբին՝ ժողովին, որ հավաքվում էր այդ տանը։ a
Ուստի մեր երկրպագության վայրը եկեղեցի կոչելու փոխարեն, մենք այն անվանում ենք Թագավորության սրահ։
Ինչո՞ւ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»
Այս անունը շատ համապատասխան է, քանի որ...
Այս շինությունը մի ընդարձակ սրահ է, հանդիպում անցկացնելու վայր։
Մենք հավաքվում ենք այստեղ երկրպագելու համար Եհովային՝ Աստվածաշնչի Աստծուն և վկայում կամ հայտնում ենք նրա մասին (Սաղմոս 83:18; Եսայիա 43:12)։
Մենք նաև հավաքվում ենք սովորելու համար Աստծու Թագավորության մասին, որի մասին Հիսուսը հաճախ էր խոսում (Մատթեոս 6:9, 10; 24:14; Ղուկաս 4:43)։
Հրավիրում ենք ձեզ մեր Թագավորության սրահ, որտեղ ձեր աչքերով կտեսնեք՝ ինչպես են անցկացվում Եհովայի վկաների հանդիպումները։
a Նման արտահայտություններ հանդիպում են նաև 1 Կորնթացիներ 16:19, Կողոսացիներ 4:15 և Փիլիմոն 2 համարներում («Արարատ» թարգմանություն)։