Եհովայի վկաները երե՞ս են թեքում նրանցից, ովքեր նախկինում իրենց կրոնից են եղել
Նրանք, ովքեր մկրտվել են որպես Եհովայի վկաներ, բայց այլև չեն քարոզում մարդկանց և գուցե նույնիսկ դադարել են հավատակիցների հետ շփվելուց, մերժվածներ չեն։ Իրականում մենք փորձում ենք կապ հաստատել նրանց հետ և օգնել, որ կրկին բարձր գնահատեն հոգևոր բաները։
Մենք ավտոմատ կերպով ընկերակցությունից չենք զրկում մարդկանց, ովքեր լուրջ մեղք են գործել։ Սակայն եթե մկրտված Վկան Աստվածաշնչի բարոյական չափանիշները խախտելը սովորություն է դարձրել, ապա նա հեռացվում, կամ՝ զրկվում է ընկերակցությունից։ Աստվածաշնչում հստակ ասվում է. «Հեռացրե՛ք չար մարդուն ձեր միջից» (1 Կորնթացիներ 5:13)։
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում ընտանիքի Վկա անդամները, օրինակ, կինն ու երեխաները ընտանիքի գլխին, որը զրկվում է ընկերակցությունից։ Ճիշտ է, ընտանիքի հետ իր կրոնական կապերը փոխվում են, սակայն արյունակցական և ամուսնական կապերը մնում են նույնը։ Ընտանեկան նորմալ փոխհարաբերությունները և միմյանց հանդեպ սերը չի խաթարվում։
Ընկերակցությունից զրկված մարդիկ կարող են ներկա լինել մեր կրոնական միջոցառումներին։ Եթե կամենան, կարող են նաև հոգևոր խորհուրդներ ստանալ ժողովի երեցներից։ Նպատակն այն է, որ ընկերակցությունից զրկված յուրաքանչյուր ոք օգնություն ստանա և կրկին համապատասխան լինի Եհովայի վկա կոչվելու համար։ Ովքեր այլևս անվայել վարք չեն դրսևորում և ցույց են տալիս, որ անկեղծորեն ցանկանում են ապրել Աստվածաշնչի չափանիշներով, միշտ կարող են վերադառնալ ու կրկին դառնալ Եհովայի վկա։