Եհովայի վկաները կին քարոզիչներ ունե՞ն
Այո։ Բոլոր Եհովայի վկաները, որոնց թվում կան միլիոնավոր կանայք, քարոզիչներ կամ ծառայողներ են։ Ինչպես որ Աստվածաշնչում էր մարգարեացվել՝ «Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (Սաղմոս 68:11)։
Եհովայի վկա կանայք հետևում են Աստվածաշնչում հիշատակված կանանց թողած օրինակին (Առակներ 31:10–31)։ Թեև նրանք առաջնորդություն չեն ստանձնում ժողովում, սակայն լիարժեք մասնակցում են քարոզչական գործին։ Նրանք նաև աստվածաշնչյան սկզբունքները սովորեցնում են իրենց երեխաներին (Առակներ 1:8)։ Իրենց խոսքով և վարքով Վկա կանայք ջանում են լավ օրինակ լինել և բարի գործերի մղել ուրիշներին (Տիտոս 2:3–5)։