Եթե ես Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեմ, պարտադիր պետք է Վկա՞ դառնամ
Ո՛չ, դա պարտադիր չէ։ Միլիոնավոր մարդիկ ուրախությամբ Վկաների օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում, բայց չեն դառնում Եհովայի վկա։ a Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ ձեզ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Սակայն թե ինչպես կիրառել ստացած գիտելիքները, դուք եք որոշում։ Մենք ընդունում ենք, որ հավատը անձնական հարց է (Հեսու 24:15)։
Ուսումնասիրության ընթացքում կարո՞ղ եմ օգտվել իմ անձնական Աստվածաշնչից
Այո՛։ Թեպետ մենք հաճույքով օգտվում ենք ժամանակակից լեզվով հրատարակված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունից», և եթե դուք ցանկանաք, անվճար կտանք ձեզ այդ թարգմանության մեկ օրինակ, սակայն ցանկության դեպքում դուք կարող եք օգտվել ձեր Աստվածաշնչից։ Գրեթե բոլոր թարգմանություններից կարող եք իմանալ հույսի և փրկության վերաբերյալ աստվածաշնչյան լուրը։
Ինչո՞ւ եք ուսումնասիրում այն մարդկանց հետ, ովքեր նպատակ չունեն Վկա դառնալու
-
Գլխավոր պատճառը, թե ինչու ենք մենք մարդկանց հետ ուսումնասիրում Աստվածաշունչը, այն է, որ սիրում ենք Եհովա Աստծուն, որը ցանկանում է, որ քրիստոնյաները ուրիշներին սովորեցնեն այն, ինչ իրենք են սովորել (Մատթեոս 22:37, 38; 28:19, 20)։ Մենք մեծ պատիվ ենք համարում, որ կարող ենք լինել «Աստծու համագործակիցները» և մարդկանց օգնել իմանալու, թե ինչ է սովորեցնում նրա Խոսքը (1 Կորնթացիներ 3:6–9)։
-
Մյուս պատճառը մերձավորի հանդեպ մեր սերն է (Մատթեոս 22:39)։ Մենք ուրախություն ենք ստանում, երբ մարդկանց հայտնում ենք մեր իմացած հրաշալի բաների մասին (Գործեր 20։35)։
a Օրինակ՝ 2023 ընթացքում մենք ամեն ամիս անցկացրել ենք Աստվածաշնչի 7 281 212 ուսումնասիրություն, և հատկանշական է, որ հաճախ մեկ ուսումնասիրությունը անցկացվել է միանգամից մի քանի հոգու հետ։ Սակայն այդ տարի միայն 269 517 մարդ է մկրտվել ու դարձել Եհովայի վկա։