Անցնել բովանդակությանը

Շրջայցեր Բեթելում

Սրտանց հրավիրում ենք ձեզ շրջայց կատարել մեր մասնաճյուղերում, որոնք սովորաբար Բեթել ենք անվանում։ Որոշ մասնաճյուղերում նույնիսկ հնարավոր է ինքնուրույն շրջայց կատարել։

Շրջայցերը վերսկսվել են: 2023 թ. հունիսի 1-ից շատ երկրներում վերսկսվել են մեր մասնաճյուղերում իրականացվող շրջայցերը։ Մանրամասների համար կապ հաստատեք այն մասնաճյուղի հետ, որտեղ ցանկանում եք շրջայց կատարել։ Խնդրում ենք, մի՛ գնացեք մասնաճյուղ, եթե COVID-19-ի թեստի դրական պատասխան եք ստացել, ունեք մրսածության կամ գրիպի ախտանշաններ կամ էլ վերջերս շփվել եք մեկի հետ, ով COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել։

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Տեղեկություն շրջայցի մասին

Հերթագրվել շրջայցի համար

Դիտել կամ փոփոխել ամրագրումը

Բեռնել շրջայցի գրքույկը

Ցուցահանդեսներ

Այցելուների կենտրոն։ Դուք կդիտեք մի քանի տեսանյութեր, որոնք կօգնեն ձեզ պատկերացում կազմելու, թե ինչ է տեղի ունենում Բեթելում, և թե ինչպես է այնտեղ կատարվող աշխատանքը նպաստում մեր մատուցած երկրպագությանը։

Տպարան 2. այցելուների կենտրոն։ Այստեղ կդիտեք տեսանյութեր այն մասին, թե որքան կարևոր է տեղի լեզուներով մեր գրականությունը թարգմանելու և տպագրելու գործը։ Թռչնի թռիչքի բարձրության վրա գտնվող դիտահարթակից կտեսնեք տպագրական հաստոցների աշխատանքը։ Առանձնակի ուշադրության է արժանի այն ցուցասրահը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է Աստծու անունը գործածվել տեղի որոշ լեզուներով թարգմանված Աստվածաշնչերում։

Տպարան 3. այցելուների կենտրոն։ Դիտահարթակից կկարողանաք տեսնել ողջ առաքման բաժինը, իսկ էկրանին անմիջապես կերևա, թե ուր է ուղարկվում փաթեթավորված գրականությունը։ Կդիտեք տեսանյութեր Թագավորության սրահների շինարարության, առաքման, ինչպես նաև աուդիո և վիդեո հրատարակությունների պատրաստման մասին։

Լրացուցիչ տեղեկություն։ Հյուրերին ավտոբուսներ են տրամադրվում այցելուների մի կենտրոնից մյուսը փոխադրվելու համար։ Հյուրերը կարող են իրենց հետ բերած սնունդը վայելել այցելուների հանգստի համար նախատեսված տարածքում։

Հասցե և հեռախոսահամար

Գտնել վայրը