Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 2024
ԹԱՐՄ ՆՅՈՒԹԵՐ

Ծառայությունն ընդլայնելու համար պահանջվող նվազագույն տարիքի փոփոխություն

Ծառայությունն ընդլայնելու համար պահանջվող նվազագույն տարիքի փոփոխություն

2024 թ. հոկտեմբերի 5-ին՝ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) տարեկան հանդիպման ժամանակ, հայտարարվեց, որ Բեթելում ծառայելու և աստվածապետական շինարարական նախագծերի մասնակցելու համար դիմողների նվազագույն տարիքը այսուհետ 19-ի փոխարեն կլինի 18։ Բացի այդ՝ Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու համար արդեն կարելի է դիմել 21 տարեկանից՝ նախկին 23-ի փոխարեն։

Այս ոգևորիչ փոփոխությունները անմիջապես ուժի մեջ են մտել։ Դրանք լայն հնարավորություններ են բացում համապատասխան որակներ ունեցող երիտասարդ եղբայրների ու քույրերի առաջ, որ ավելին անեն ծառայության մեջ։