Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Եհովայի վկաները և առողջության հետ կապված հարցերը

Եհովայի վկաները և առողջության հետ կապված հարցերը

Եհովայի վկաները կյանքը Աստծուց տրված թանկ նվեր են համարում։ Նրանց համար թե՛ կյանքը, թե՛ արյունը սուրբ են։ Նրանք իրենց ընտանիքների համար փնտրում են առկա լավագույն բուժօգնությունը և սիրով համագործակցում են առողջապահության ոլորտի մասնագետների հետ՝ արյան փոխներարկման ապահով և բարձրորակ այլընտրանքային միջոցներ գտնելու համար։