Տեղեկատվական գրքույկներ բոլոր երկրների համար
Եհովայի վկաներ. ովքե՞ր են նրանք
Հակիրճ տեղեկություններ Եհովայի վկաների մասին. ինչ գործունեություն են ծավալում և ինչպիսին է նրանց կազմակերպության կառուցվածքը։
Եհովայի վկաները և նրանց հրատարակությունները
Եհովայի վկաների հրատարակությունները, որոնք հասանելի են թե՛ տպագիր ձևաչափով, թե՛ օնլայն, օգնում են մարդկանց մտերմանալ Աստծու հետ և ավելի լավ ըմբռնել աստվածաշնչյան ուսմունքները։ Այս հրատարակությունները նաև դրական ազդեցություն են թողնում ընթերցողների վրա և կարող են բարելավել նրանց կյանքի որակը։
Եհովայի վկաները և նրանց դերը հասարակության մեջ
Եհովայի վկաները ձգտում են կառուցողական կերպով նպաստել հասարակության բարօրությանը՝ աստվածաշնչյան կրթություն և հումանիտար օգնություն տրամադրելով։
Եհովայի վկաները և նրանց քարոզչական գործը
Աստվածաշնչի ուղերձը՝ բարի լուրը, հարևանությամբ բնակվողներին պատմելը Եհովայի վկաների պաշտամունքի կարևոր մասն է։ Ի՞նչ մեթոդներ են նրանք կիրառում, և նրանց քարոզչական գործը ի՞նչ դրական ազդեցություն է թողնում հասարակության վրա։
Եհովայի վկաները և նրանց ընտանեկան կյանքը
Եհովայի վկաները ձգտում են ընտանիքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, որոնք նպաստում են թե՛ ամուսնու, թե՛ կնոջ և թե՛ երեխաների բարօրությանը։ Արդյունքում ընտանիքում ապահով ու սիրառատ մթնոլորտ է ստեղծվում։ Ծնողներն իրենց պարտքն են համարում երեխաներին սովորեցնել աստվածաշնչյան չափանիշները։
Եհովայի վկաներ—Հաճախ տրվող հարցեր
Եհովայի վկաների մասին հաճախ տրվող տասը հարցերի պատասխանները։
Եհովայի վկաները և առողջության հետ կապված հարցերը
Եհովայի վկաները կյանքը Աստծուց տրված թանկ նվեր են համարում։ Նրանց համար թե՛ կյանքը, թե՛ արյունը սուրբ են։ Նրանք իրենց ընտանիքների համար փնտրում են առկա լավագույն բուժօգնությունը և սիրով համագործակցում են առողջապահության ոլորտի մասնագետների հետ՝ արյան փոխներարկման ապահով և բարձրորակ այլընտրանքային միջոցներ գտնելու համար։
Եհովայի վկաները և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը
Երկար ժամանակ է՝ միջազգային օրենքը ճանաչել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը։ Եհովայի վկաները բարձր են գնահատում, երբ իշխանությունները հետևում են միջազգային չափորոշիչներին և հնարավորություն են ընձեռում իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել, որը պատժիչ բնույթ չի կրում ու նպաստում է հասարակության բարօրությանը։
Եհովայի վկաները և քաղաքական չեզոքությունը
Գործելով աստվածաշնչյան ուսմունքներին ներդաշնակ՝ Եհովայի վկաները քաղաքական հարցերում չեզոք են մնում։ Շատ կառավարություններ ընդունում են, որ Վկաների չեզոքությունը նպաստում է խաղաղությանը, և նրանց ճանաչում են որպես իշխանությունների հետ համագործակցող օրինապահ քաղաքացիներ։
Եհովայի վկաները և նրանց կրոնական հավաքույթները
Եհովայի վկաները միասին հավաքվելը իրենց պաշտամունքի կարևոր մասն են համարում։ Նրանց ժողովները, որոնք սովորաբար անցկացվում են Թագավորության սրահ կոչվող շինություններում, աստվածաշնչյան կրթություն են տրամադրում և բաց են բոլորի համար։
Եհովայի վկաները և աղետից տուժածներին տրամադրվող օգնությունը
Երբ աղետ է լինում, Եհովայի վկաները շտապում են ֆիզիկական, զգացական և հոգևոր օգնություն տրամադրել տուժածներին։ Իշխանությունները և հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունները բարձր են գնահատում նրանց լավ կազմակերպված աշխատանքը։
Մոսկվայի Եհովայի վկաներն ընդդեմ Ռուսաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հօգուտ Մոսկվայի Եհովայի վկաների համայնքի կայացրած վճռի ամփոփ նկարագիրը։
Տագանրոգի ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Տագանրոգի ՏԿԿ-ն և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով կայացրած վճռի ամփոփ նկարագիրը։ Այս վճիռը հաստատեց, որ Ռուսաստանի կողմից Եհովայի վկաների գործունեության վրա արգելք դնելը անօրինական է եղել։