Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2021
ԶԱՄԲԻԱ

Աստվածաշունչը լույս է տեսել լունդա լեզվով

Աստվածաշունչը լույս է տեսել լունդա լեզվով

2021 թ. հոկտեմբերի 16-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» թվային ձևաչափով լույս ընծայվեց լունդա լեզվով։ Ծրագիրը հեռարձակվեց աֆրիկյան երեք երկրների քարոզիչների համար։ Գրքի տպված օրինակները հասանելի կլինեն 2022 թ. փետրվարի սկզբին։

Եղբայր Էմանուել Չիպոսան, ով Զամբիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց գրքի լույսընծայման մասին նախապես ձայնագրված ելույթում։ Ելույթը լսեցին Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Զամբիայում։

Լունդախոսները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Նրանք աճեցնում են եգիպտացորեն, մանիոկա և քաղցր կարտոֆիլ։ Զամբիայում նրանք ապրում են Զամբեզի գետի շրջակայքում, որը Նեղոս, Կոնգո և Նիգեր գետերից հետո Աֆրիկայի չորրորդ մեծ գետն է։ Եհովայի վկաները սկսել են քարոզել լունդախոսներին 1930-ականներին, իսկ գրականությունը սկսել են թարգմանել 2003 թ.-ից։

2019 թ. սեպտեմբերին լունդա լեզվի թարգմանչական խումբը տեղափոխվեց նորակառույց թարգմանչական գրասենյակ։ Այս տեղափոխության շնորհիվ թարգմանչական խումբն ունեցավ ամեն անհրաժեշտ բան, այդ թվում՝ կայուն ինտերնետ կապ։

Նորակառույց թարգմանչական գրասենյակը գտնվում է Մուինիլունգայում (Զամբիա)

Տարիներ շարունակ քարոզիչներն օգտվում էին Աստվածաշնչերից, որոնցում հնացած լեզու էր օգտագործված, որոնք թանկ էին և դժվարհասանելի։ Իսկ «Նոր աշխարհ թարգմանությունը» պարզ է և հասկանալի։ Օրինակ լունդա լեզվով առկա նախկին թարգմանություններում Ծննդոց 3։15-ում օգտագործված «սերունդ» բառը գրված է հոգնակի թվով։ Դրա պատճառով քարոզիչները դժվարության էին բախվում, երբ պետք է բացատրեին, որ այդ մարգարեությունը վերաբերում է Հիսուսին, իսկ լունդա լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այդ բառը գրված է եզակի թվով։

Թարգմանիչներն անչափ ուրախ են այս գրքի լույսընծայման համար։ Նրանցից մեկը հետևյալն ասաց. «Համոզված եմ, որ երբ մարդիկ կարդան այս թարգմանությունը, մոտ կզգան իրենց Արարչին՝ Եհովա Աստծուն»։

Այս թարգմանությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Եհովան հոգ է տանում բոլոր ազգերի մարդկանց մասին։ Այն կօգնի, որ Եհովայի ժողովուրդը շարունակի քարոզել բարի լուրը «մինչև բնակեցված երկրի ծայրերը» (Հռոմեացիներ 10։18