Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 10, 2023
ԶԱՄԲԻԱ

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել զամբիական ժեստերի լեզվով

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել զամբիական ժեստերի լեզվով

2023 թ. հուլիսի 1-ին «Մատթեոս» գիրքը լույս տեսավ զամբիական ժեստերի լեզվով (ԶԺԼ)։ Այդ մասին հայտարարեց Զամբիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յան Ջեֆերսոնը մայրաքաղաք Լուսակայում տեղի ունեցած հատուկ ծրագրի ժամանակ։ Միջոցառման մասնակիցները 922-ն էին։ Սա Աստվածաշնչի առաջին գիրքն է, որ երբևէ թողարկվել է ԶԺԼ-ով։ Այժմ այն հասանելի է jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։

Թարգմանիչները՝ ձայնագրման ստուդիայում

ԶԺԼ-ով առաջին ժողովը կազմավորվել է 2008 թ. մարտին։ 2012 թ.-ին Լուսակայի մասնաճյուղում թարգմանչական խումբ հիմնվեց։ Այսօր Զամբիայով մեկ ԶԺԼ-ով գործող 16 ժողովներում և 11 խմբերում ծառայում է շուրջ 500 քարոզիչ։

Լույսընծայման մասին ելույթում եղբայր Ջեֆերսոնն ընթերցեց Մատթեոս 18։22-ը, որպեսզի ցույց տա, թե որքան գնահատելի է այս պարզ և հստակ թարգմանությունը։ Նա նշեց, որ անգլերենում այս համարը բաղկացած է 18 բառից։ ԶԺԼ-ով խոսողները կդժվարանային ըմբռնել բառացի թարգմանությունը։ Սակայն նույն միտքը փոխանցվել է ԶԺԼ-ի ընդամենը երկու ժեստով։ Եղբայրն ասաց. «Այս սեղմ և պարզ թարգմանության շնորհիվ դիտորդները հեշտությամբ կհետևեն Աստծու Խոսքի ընթերցանությանը, կընկալեն միտքը և մեծ օգուտներ կքաղեն»։

ԶԺԼ-ով Մատթեոսի Ավետարանի լույսընծայումը ևս մի ապացույց է, որ Եհովան «փրկություն է բերում ամեն տեսակ մարդկանց» (Տիտոս 2։11