Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 7, 2022
ՄՅԱՆՄԱ

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կարեն (սգաու) լեզվով

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կարեն (սգաու) լեզվով

2022 թ. մարտի 27-ին Մյանմայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մաթս Կասհոլմը հայտարարեց կարեն (սգաու) լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Նախապես ձայնագրված ծրագրի հեռարձակումը դիտեց մոտ 620 հոգի։ Գիրքը լույս ընծայվեց թվային ձևաչափով, իսկ տպագիր օրինակը հասանելի կլինի 2022 թ. ապրիլին։

Մյանմայում Եհովայի վկաների պատմությունը սկսվել է 1914 թ.-ից, երբ երկիր ժամանեցին առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Որոշ ժամանակ հետո՝ 1940 թ.-ին, Մյանմայում մկրտվեց կարեն (սգաու) լեզվով խոսող առաջին քարոզիչը։

«Նոր աշխարհ թարգմանությունը» շատ օգտակար կլինի, քանի որ մյուս թարգմանություններում օգտագործված են այնպիսի բառեր, որոնք այլևս ոչ ոք չի հասկանում։ Այդ բառերը կա՛մ դժվարըմբռնելի են, կա՛մ սխալ իմաստ են հաղորդում տեքստին։ Օրինակ կարեն (սգաու) լեզվով մի թարգմանության մեջ Սաղմոս 72։16-ում այսպիսի արտահայտություն կա՝ «մի խուրձ ցորեն երկրի վրա»։ Սակայն այս արտահայտությունը «Նոր աշխարհ թարգմանության» մեջ ավելի ճիշտ է թարգմանված՝ «ցորենի առատություն կլինի երկրի վրա»։

Այս լույսընծայումը հոգևոր օրհնություն է կարեն (սգաու) լեզվով խոսող մեր հավատակիցների համար։ Աղոթում ենք, որ Եհովան օգնի նրանց հոգևորապես ամուր մնալ (1 Պետրոս 5։10