Անցնել բովանդակությանը

Մոնակոյի Գերագույն դատարանի շենքը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 2022
ՄՈՆԱԿՈ

Մոնակոյում Եհովայի վկաները պետական գրանցում են ստացել

Մոնակոյում Եհովայի վկաները պետական գրանցում են ստացել

2022 թ. նոյեմբերի 19-ին Մոնակոյում Եհովայի վկաները պաշտոնապես գրանցում ստացան։ Սա հնարավոր դարձավ Մոնակոյի Գերագույն դատարանի երկու որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի շնորհիվ։

Եղբայրների՝ ՄԻԵԴ-ին դիմում ներկայացնելուց երկու տարի չանցած՝ ՄԻԵԴ-ը դրա մասին ծանուցեց Մոնակոյի կառավարությանը՝ ակնկալելով, որ այն որևէ լուծում կգտնի։

Երբ գործը փոխանցվում է կառավարությանը, կողմերը նախևառաջ փորձում են բանակցել բարեկամական կարգավորման շուրջ։ Մոնակոյի կառավարությունը համաձայնեց գրանցել Եհովայի վկաներին։ 2021 թ. դեկտեմբերի 9-ին ՄԻԵԴ-ը հաստատեց բարեկամական կարգավորման համաձայնագիրը, ըստ որի՝ Մոնակոն պարտավորվում էր պաշտոնապես գրանցել մեր կազմակերպությունը՝ առանց պաշտամունքի վրա արգելքներ դնելու։ Կառավարությունը նաև համաձայնել է փոխհատուցել մեր դատական ծախսերը՝ վճարելով 35 000 եվրո (40 000 ԱՄՆ դոլար)։

2022 թ. նոյեմբերի 16-ին Մոնակոյի կառավարությունը փաստաթուղթ հրապարակեց՝ հաստատելով Մոնակոյում Եհովայի վկաների կրոնական ասոցիացիայի գրանցումը (Association Monégasque pour le Culte des Témoins de Jéhovah)։ Այս փաստաթուղթը հրապարակվեց 2022 թ. նոյեմբերի 18-ին Մոնակոյի պաշտոնական տեղեկագրում։

Մենք ցնծում ենք, որ Մոնակոյի եղբայրներն ու քույրերը կարող են առանց արգելքների երկրպագել Եհովային։ Շնորհակալ ենք Եհովային այսքան սպասված պաշտոնական գրանցման համար (Փիլիպպեցիներ 1։7