Անցնել բովանդակությանը

Եղբայր Սեյմուր Մամադովը, ով ազատազրկվել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 2022
ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը ոտնահարում է ՄԻԵԴ-ի վճիռները և ազատազրկում Սեյմուր Մամադովին զինծառայությունից հրաժարվելու համար

Ադրբեջանը ոտնահարում է ՄԻԵԴ-ի վճիռները և ազատազրկում Սեյմուր Մամադովին զինծառայությունից հրաժարվելու համար

2022 թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Գորանբոյի շրջանային դատարանը դատապարտեց 22-ամյա եղբայր Սեյմուր Մամադովին ինը ամսվա ազատազրկման՝ զինծառայությունից հրաժարվելու համար։ Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո եղբորը կալանավորեցին։ Այս դատավճիռը ուղղակիորեն ոտնահարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանին առնչվող երկու վճիռները։

2019 թ.-ից ի վեր ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ երկու վճիռ է կայացրել՝ «Մամեդովը և մյուսները ընդդեմ Ադրբեջանի» ու «Մեխտիևը և Աբիլովը ընդդեմ Ադրբեջանի» գործերով։ Երկու վճիռներն էլ պաշտպանել են կրոնական հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու Եհովայի վկաների իրավունքը, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով։

Երկու դեպքում էլ, ի պատասխան ՄԻԵԴ-ի վճռին, Ադրբեջանի կառավարությունն ընդունեց, որ ոտնահարել է մեր եղբայրների իրավունքները, և պարտավորվեց փոխհատուցում վճարել բոլոր նյութական և ոչ նյութական վնասների համար։ Այնուամենայնիվ, հետագայում կոպիտ ձևով խախտելով եղբայր Մամադովի իրավունքները՝ Ադրբեջանը անտեսեց այս վճիռները։

Առաջին անգամ Սեյմուր Մամադովը ներկայացավ Գորանբոյ շրջանի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն 2022 թ. մայիսի 4-ին։ Նա բացատրեց Աստվածաշնչի վրա հիմնված իր դիրքորոշումը և խնդրեց իրեն տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։ Իշխանությունները հրաժարվեցին բավարարել Սեյմուրի արդարացի խնդրանքը։ Չնայած ճնշմանը՝ եղբայր Սեյմուրը համարձակորեն անզիջում մնաց։

Ներկայում Սեյմուրը կալանավորված է Գյանջա քաղաքում։ Չնայած ծանր հանգամանքներին՝ Սեյմուրը չի կորցնում իր դրական մտավիճակը։ Նա պատմում է, որ կարողացել է իր հավատի մասին խոսել մոտ 30 բանտարկյալների հետ։ Նրանցից ոմանք նույնիսկ հետաքրքրվել են ճշմարտությամբ։

Սեյմուրի փաստաբանը բողոքարկել է դատարանի դատավճիռը։ Հույս ունենք, որ Գյանջայի վերաքննիչ դատարանը արդար որոշում կկայացնի և կկարգադրի ազատ արձակել մեր եղբորը։

Անկասկած, այս փորձության ընթացքում Եհովան կշարունակի աջակցել Սեյմուրին (Եսայիա 43։2