ՀՈՒԼԻՍԻ 30, 2019
ԱԴՐԲԵՋԱՆ
Պատմական տարածաշրջանային համաժողով՝ Ադրբեջանում
2019 թ. հուլիսի 26–28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ «Դարնագուլ» հանդիսավոր արարողությունների սրահում, տեղի ունեցավ Եհովայի վկաների տարեկան տարածաշրջանային համաժողովը։ Միջազգային համաժողովների այս անմոռանալի տարում Բաքվում անցկացված տարածաշրջանային համաժողովը պատմական էր։ Դա Ադրբեջանում երբևէ բացեիբաց անցկացված ամենամեծ համաժողովն էր, և առաջին անգամ էր, որ այդ երկրի ադրբեջանական և ռուսական ժողովները միևնույն ժամանակ ներկա եղան համաժողովին։
Թեև Ադրբեջանում կան ընդամենը 1 500 քարոզիչներ, սակայն համաժողով եկածների բարձրագույն թիվը 1 938 էր։ Մկրտվեց ընդհանուր առմամբ 33 հոգի։ Եղբայր Մարկ Սանդերսոնը երկիր մուտք գործելու հատուկ թույլտվություն էր ստացել, որպեսզի ելույթներ ներկայացներ համաժողովի ժամանակ։ Առաջին անգամ էր, որ Կառավարիչ մարմնի անդամներից մեկը ներկա էր Ադրբեջանում տեղի ունեցող համաժողովին։ Մենք շնորհակալ ենք իշխանություններին թույլտվություն շնորհելու համար։
Եղբայրների և քույրերի միասնականությունը հիանալի վկայություն էր։ Համաժողովի անցկացման վայրի ադմինիստրատորն ասաց, որ այդ օրերին տեսավ, թե ինչ խաղաղություն և սեր է տիրում Եհովայի վկաների միջև, և թե որքան բարի են նրանք։ Նա նաև նշեց, որ նրանք իսկապես անում են այն, ինչ քարոզում են։
Թեև Ադրբեջանում Եհովայի վկաների կրոնի ազատության իրավունքի ոտնահարման դեպքեր դեռ լինում են, սակայն իշխանությունները մեր եղբայրներին գնալով ավելի մեծ ազատություն են տալիս իրենց կրոնը դավանելու իրավունքը իրականացնելու հարցում։ 2018 թ. նոյեմբերին Ադրբեջանը Բաքվում պաշտոնապես գրանցեց Եհովայի վկաներին։ Այս գրանցումը եղբայրներին իրավական հիմք է տալիս այդ քաղաքում ազատորեն դավանելու իրենց կրոնը։
Մենք ուրախանում ենք Ադրբեջանի մեր եղբայրների և քույրերի համար՝ տեսնելով այս դրական զարգացումները, այդ թվում՝ նրանց աստվածապետական պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը։ Աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել բարի լուրը Ադրբեջանում և ողջ աշխարհում «օրինականապես հաստատելու» համար ներդրված ջանքերը (Փիլիպպեցիներ 1։7)։