ԴԵԿՏԵԲԵՐԻ 14, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանը անտեսում է Իրինա Զախարչենկոյին տեղափոխելու մասին ՄԱԿ-ի խնդրանքը
Ադրբեջանը անտեսում է Իրինա Զախարչենկոյին բանտից բուժհաստատություն տեղափոխելու կամ բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հրատապ խնդրանքը։ 2015 թ. դեկտեմբերի 10-ին՝ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ կառավարությունը ստացավ խնդրանքը, դատարանը մերժեց այն։ Տասը ամիս տևող կալանքից հետո Զախարչենկոն տառապում է թերսնման, անքնության և հոգեբանական ծանր ճնշումների հետևանքներից։
Դատավորը նաև մերժեց մյուս Վկայի՝ Վալիդա Ջաբրայիլովայի կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը կկայանա 2015 թ. դեկտեմբերի 17-ին Բաքվի Պիրալլահիի շրջանային դատարանում։