ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 2018
ԱԴՐԲԵՋԱՆ
Բաքվում Եհովայի վկաները ճանաչվում են որպես կրոնական միավորում
2018 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի՝ կրոնական միավորումների հարցերով պետական կոմիտեն պետականորեն գրանցեց Եհովայի վկաներին մայրաքաղաք Բաքվում։ Այժմ կրոնը անարգել դավանելու և քաղաքում քարոզելու մեր եղբայրների իրավունքները պաշտպանված են։
Հուսով ենք, որ այս դրական զարգացումը նախադեպ կհանդիսանա երկրի մյուս մասերում էլ պետական գրանցում ստանալու համար։ Երախտապարտ ենք Եհովային, որ դրականորեն տրամադրված պաշտոնյաները Բաքվում օրինականապես հաստատում են քարոզելու մեր իրավունքը (Փիլիպպեցիներ 1։7)։