ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2015
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանին կոչ է արվում Իրինա Զախարչենկոյի խափանման միջոցը փոխել տնային կալանքի
2015 թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը բավարարեց Իրինա Զախարչենկոյի անունից ներկայացված գանգատը և դիմեց Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի վերջինս նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, անմիջապես փոխարինի «տնային կալանքով կամ համապատասխան այլընտրանք առաջարկի»։ Այս հրատապ խնդրանքի պատճառը նրա վատթարացող առողջական վիճակն է։
Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան, որը նույնպես Վկա է, արդեն տասը ամիս է, ինչ գտնվում են նախնական կալանքի տակ։ 2015 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի Պիրալլահիի մարզային դատարանը կքննի այս երկու կանանց դեմ հարուցված գործը, որով նրանք մեղադրվում են քրեական օրենսգիրքը ոտնահարելու մեջ, քանի որ տարածել են կրոնական գրականություն և խոսել են իրենց հավատալիքների մասին «առանց թույլտվության»։