ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 2019
ԱԼԲԱՆԻԱ
Ավերիչ երկրաշարժ՝ Ալբանիայում
Ալբանիայում վերջին 40 տարիներին գրանցված ամենաուժգին երկրաշարժի հետևանքով մեր եղբայրներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն նրանց պատկանող 35 տուն, ինչպես նաև որպես Թագավորության սրահ շահագործվող 3 շինություն վտանգավոր են համարվում։
2019 թ. նոյեմբերի 26-ին Ալբանիայում տեղի ունեցավ 6,4 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվեց 51 մարդ, վիրավորվեց ավելի քան 3 000 հոգի, և հազարավորներ ստիպված եղան լքել իրենց տները։ Իրենց կացարանները թողած Վկաները բնակվում են կա՛մ ազգականների, կա՛մ այլ ժողովներում ծառայող եղբայրների և քույրերի տներում։ Այն ժողովները, որոնց Թագավորության սրահները վնասվել են, իրենց հանդիպումներն անցկացնում են ավելի ապահով վայրերում։
Մի երեց պատմում է, թե աղետներին պատրաստված լինելը ինչպես է օգնել իր ընտանիքին. «Հենց որ զգացինք՝ երկրաշարժ է, անմիջապես վերցրինք մեր «տարհանման պայուսակները» և դուրս վազեցինք։ Պայուսակներում եղած պարագաները՝ ծածկոցները, ջուրը, դեղորայքը և սնունդը, մեզ շատ պետք եկան։ Շնորհակալ ենք Եհովային և Կառավարիչ մարմնին մեր հանդեպ իրենց դրսևորած սիրո և հոգատարության համար»։
Շրջանային վերակացուներն անմիջապես գնացին աղետի գոտի, որպեսզի հովվական այցեր անեն ու քաջալերեն մեր եղբայրներին։ Մի շրջանային վերակացու և նրա կինը ստիպված էին լքել իրենց բնակարանը, քանի որ այն վնասվել էր։ Չնայած դրան՝ նրանք ժամեր շարունակ քաջալերում էին ուրիշներին։
Մասնաճյուղի կոմիտեի անդամները նույնպես այցելել են ավերված տարածքներ։ Աղետից տուժածների աջակցության կոմիտեն վերահսկում է օգնություն ցույց տալու շարունակական աշխատանքները։
Մենք աղոթում ենք, որ Ալբանիայի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան տոկալ։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ բնական աղետներ այլևս չեն լինի (Հռոմեացիներ 8։25)։