ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2019
ԱԼԲԱՆԻԱ
Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել ալբաներենով
2019 թ. դեկտեմբերի 8-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը Տիրանայի (Ալբանիա) Ասլան Ռուսիի անվան մարզադահլիճում անցկացվող հատուկ հանդիպման ժամանակ հայտարարեց ալբաներեն վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ a
Ալբանիայում բնակվում է գրեթե 2,9 միլիոն մարդ։ Սակայն ողջ աշխարհում կան մոտ 7,6 միլիոն ալբանախոսներ։ Եհովայի վկաների ալբանական ժողովներ ու խմբեր կան Անգլիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Կանադայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Վերանայված ալբաներեն Աստվածաշնչից կօգտվեն Ալբանիայի մասնաճյուղի տարածքում ծառայող ավելի քան 5 800 քարոզիչներն ու ալբանական սփյուռքը։
Վերանայված Աստվածաշունչն ընդգրկում է հավելվածներ, ծանոթագրություններ, բառարան և քարտեզներ։ Մենք ուրախանում ենք մեր ալբանացի եղբայրների և քույրերի հետ, որոնց համար Եհովայի Խոսքն այժմ մատչելի է ժամանակակից, պարզ և հստակ լեզվով (Մատթեոս 13։16)։
a Ալբաներեն ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել 2005 թ.-ին։