Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2021
ԱՆԳՈԼԱ

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»՝ ումբունդու լեզվով

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»՝ ումբունդու լեզվով

2021 թ. հունվարի 16-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» էլեկտրոնային ձևաչափով լույս տեսավ ումբունդու լեզվով։ Ծրագիրը նախապես ձայնագրվել և հեռարձակվել էր Անգոլայի ումբունդու լեզվով խոսող բոլոր ժողովներին։ Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարեց Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ժենեզիո Վերդիանոն։

Ումբունդուն Անգոլայի բնիկ լեզուներից ամենատարածվածն է։ Այդ լեզվով խոսում է մոտ 7 միլիոն մարդ, իսկ ումբունդու լեզվով խոսող քարոզիչների թիվը անցնում է 6 500-ը։

Երկու թարգմանչական խմբերի 6 թարգմանիչներից 5 տարի է պահանջվել այս թարգմանությունն ավարտին հասցնելու համար։ Թարգմանիչներից մեկը հետևյալն ասաց. «Այս նոր թարգմանությունը նոր շունչ է հաղորդում Աստվածաշնչին, այն դյուրըմբռնելի է, և դրա շնորհիվ հեշտ է ուրիշներին սովորեցնել Աստծու Խոսքը»։

Իսկ մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկն ասաց. «Երբ մարդն Աստծու Խոսքը ընթերցում է իր մայրենի լեզվով, նա ավելի լավ է հասկանում ճշմարտությունը։ Մենք կցնծանք՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օգտագործում ումբունդու լեզվով Աստվածաշունչը ավելի շատ մարդկանց սրտին հասնելու համար» (2 Թեսաղոնիկեցիներ 3։1