Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2023
ԱՆԳՈԼԱ

«Մատթեոս» և «Գործեր» գրքերը լույս են տեսել անգոլական ժեստերի լեզվով

«Մատթեոս» և «Գործեր» գրքերը լույս են տեսել անգոլական ժեստերի լեզվով

2023 թ. սեպտեմբերի 23-ին կայացած հատուկ ծրագրի ժամանակ Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յոհաննես Դե Ջագերը հայտարարեց անգոլական ժեստերի լեզվով (ԼԺԼ) «Մատթեոս» և «Առաքյալների գործերը» գրքերի լույսընծայման մասին։ Անգոլայի Լուանդա քաղաքի համաժողովների սրահում անցկացված այս միջոցառմանը ներկա էր շուրջ 1 881 մարդ։ Լույսընծայված գրքերը անմիջապես հասանելի դարձան բեռնելու համար jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։

Անգոլայում բնակվում է շուրջ 360 000 խուլ մարդ։ ԼԺԼ-ով առաջին ժողովը հիմնադրվել է 2010 թ.-ին։ Այսօր Անգոլայում ԼԺԼ-ով գործող 37 ժողովներում, 7 խմբերում և 1 նախախմբում ծառայում են ավելի քան 1 000 քարոզիչներ։

Առաջին անգամ է, որ Աստվածաշնչից որևէ գիրք է թարգմանվում ԼԺԼ-ով։ «Գործեր» գիրքը դիտելուց հետո մի եղբայր ասաց. «Գործեր 8։26-30-ի ոգևորիչ թարգմանությունն այն մասին, թե Փիլիպոսն ինչպես է վազում-հասնում եթովպացի պաշտոնյային, օգնում է, որ ավելի լավ հասկանամ ծառայության մեջ ջանասեր լինելու կարևորությունը»։

Վստահ ենք, որ ԼԺԼ-ով այս գրքերի լույսընծայումը կնպաստի, որ է՛լ ավելի մեծ թվով մարդիկ զգան Եհովայի սերը, մինչ նրա «երեսի լույսը շողում է» նրանց վրա (Թվեր 6։25