Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2022
ԱՆԳՈԼԱ

«Մատթեոս» և «Գործեր» գրքերը լույս են տեսել չոկուե և իբինդա լեզուներով

«Մատթեոս» և «Գործեր» գրքերը լույս են տեսել չոկուե և իբինդա լեզուներով

2022 թ. դեկտեմբերի 3-ին Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սամուել Կամպոսը հայտարարեց չոկուե և իբինդա լեզուներով աստվածաշնչյան «Մատթեոս» և «Գործեր» գրքերի լույսընծայման մասին։ Աստվածաշնչյան այս գրքերը թվային տարբերակով լույս տեսան նախապես ձայնագրված ծրագրի ընթացքում, որը հեռարձակվեց մոտ 2 000 հոգու համար։

Չոկուե լեզվով խոսող դաշտում Եհովայի վկաների գործունեությունը սկսվել է 2007 թ.-ին, երբ հիմնվեց չոկուե լեզվով խոսող առաջին խումբը։ Հիմա Անգոլայում կան չոկուե լեզվով խոսող 10 ժողովներ, իսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ 23։

Չոկուե լեզվի մի թարգմանիչ ասում է. «Չոկուե լեզվով կան Աստվածաշնչի մի քանի թարգմանություններ։ Դրանցից մեկում օգտագործվում են դյուրըմբռնելի արտահայտություններ, սակայն տեքստը վերապատմված է։ Մեկ այլ թարգմանություն համեմատաբար ավելի ճշգրիտ է, սակայն դժվարհասկանալի է։ Երբ ընթերցում եմ այս նոր թարգմանությունը, զգում եմ, որ Եհովան անձամբ ինձ հետ է խոսում»։

Իբինդա լեզվով առաջին ժողովը հիմնվել է 2014 թ.-ին, իսկ հիմա արդեն 13 ժողով կա։ Նախքան իբինդա լեզվով «Մատթեոս» և «Գործեր» գրքերի լույսընծայումը Աստվածաշնչի ոչ մի հատված առկա չէր այս լեզվով։ Այդ պատճառով քարոզիչները օգտագործում էին պորտուգալերեն «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Իբինդա լեզվի թարգմանչական խմբի անդամներից մեկն ասել է. «Որոշ համարներ բազմիցս կարդացել էի, բայց հիմա է, որ դրանք լիարժեք եմ հասկանում։ Այս նախագծին մասնակցելը մեծ պատիվ էր ինձ համար։ Դա ամրացրեց իմ հավատը»։

Մենք վստահ ենք, որ չոկուե և իբինդա լեզուներով աստվածաշնչյան այս գրքերը կօգնեն մեր եղբայրներին ու քույրերին ավելի մտերմանալ Եհովայի հետ (Հակոբոս 4։8