Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2019
ԱՆԳՈԼԱ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կիկոնգա լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կիկոնգա լեզվով

2019 թ. նոյեմբերի 24-ին Անգոլայում տեղի ունեցած Եհովայի վկաների հատուկ հանդիպման ժամանակ հայտարարվեց կիկոնգա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Անգոլայում գտնվող բոլոր կիկոնգախոս ժողովները հրավիրվել էին այս պատմական հանդիպմանը։ Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարեց Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մեթյու Սթեգելը Վիանայում գտնվող համաժողովների սրահում, որտեղ ներկա էր 2 053 մարդ։

Այս նախագիծն ավարտին հասցնելու համար թարգմանչական խումբը աշխատել է յոթ տարի։ Նախքան կիկոնգա լեզվով Աստվածաշնչի լույսընծայումը եղբայրները օգտվում էին պորտուգալերեն «Նոր աշխարհ թարգմանությունից» կամ կիկոնգա լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանություններից, որոնք դժվարհասանելի են և թանկ արժեն։

Այս թարգմանության շնորհիվ շատ քարոզիչներ առաջին անգամ իրենց մայրենի լեզվով Աստվածաշունչ կունենան։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Նոր թարգմանությունն, ինչ խոսք, մեր եղբայրներին ու քույրերին կօգնի ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը և ճշմարտությունը պարզ կերպով սովորեցնելու ուրիշներին»։

Անգոլայում կիկոնգա լեզվով անցկացվող ժողովներում ծառայում է 1 524 քարոզիչ։ Այստեղ այդ լեզվով խոսում է մոտ երկու միլիոն մարդ։

Մենք վստահ ենք, որ կիկոնգա լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» Եհովայի ժողովրդին կօգնի ամբողջ սրտով պահելու նրա Խոսքը (Սաղմոս 119։34