Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 4, 2023
ԱՆԳՈԼԱ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել նյանեկա լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել նյանեկա լեզվով

2023 թ. հուլիսի 28-ին Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Սալվադոր Դոմինգոսը հայտարարեց նյանեկա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Անգոլայի հարավում գտնվող Լուբանգո քաղաքում (Հուիլա նահանգ)։ Ներկաների ընդհանուր թիվը 2 621 էր։ Բոլորը ստացան Աստվածաշնչի տպագիր օրինակներ։ Էլեկտրոնային տարբերակը նույնպես հասանելի դարձավ բեռնման համար։

Նյանեկա լեզվով խոսող մարդկանց մեծ մասն ապրում է Անգոլայի նահանգներում, այդ թվում՝ Բենգելայում, Կունենեում, Հուիլայում և Նամիբեում։ Լուբանգո քաղաքում գտնվող թարգմանչական գրասենյակը հոգ է տանում, որ մեր հրատարակությունները թարգմանվեն նյանեկա լեզվով։

Նախկինում աստվածաշնչյան որոշ ընկերություններ նյանեկա լեզվով տպագրել են Աստվածաշնչի առանձին գրքեր։ Սակայն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» այդ լեզվով առաջին ամբողջական Աստվածաշունչն է։ Քանի որ նյանեկան տարբեր բարբառներ ունի, թարգմանչական խումբը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի օգտագործի ամենատարածված, հասկանալի բառերը։

Միանում ենք նյանեկա լեզվով խոսող մեր հավատակիցների ցնծությանը։ Այժմ այս նոր թարգմանությունն օգտագործելով՝ նրանք կկարողանան է՛լ ավելի շատ մարդկանց օգնել, որ սովորեն Եհովայի մասին ու երկրպագեն նրան (Եսայիա 2։3