ԱՊՐԻԼԻ 25, 2022
ԱՆԳՈԼԱ
Վերանորոգման աշխատանքներից հետո Անգոլայի մասնաճյուղը կունենա նոր շինություն
2022 թ. հունիսին պլանավորվում է սկսել չորսհարկանի մի շինության վերանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում Անգոլայի մասնաճյուղը կունենա լրացուցիչ բնակելի և գրասենյակային տարածքներ: Ներկայիս մասնաճյուղը, որը կառուցվել է 2003 թ.-ին, փոքր է Անգոլայի Բեթելի ընտանիքի 207 անդամների համար։
Հավելյալ տարածք է անհրաժեշտ, քանի որ ընտանիքի անդամներից ոմանք այժմ ապրում են վարձակալված բնակարաններում։ Սա էր պատճառը, որ եղբայրները 2021 թ.-ի դեկտեմբերին ներկայիս մասնաճյուղի մոտակայքում նոր շինություն գնեցին։
Վերանորոգման աշխատանքներից հետո մասնաճյուղը կունենա հավելյալ 57 բնակելի սենյակներ և 60 գրասենյակներ։ Բնակելի սենյակներում կլինեն նաև աշխատելու համար նախատեսված հատվածներ, իսկ գրասենյակային հատվածում կլինեն ընդհանուր և առանձին աշխատասենյակներ։ Կկառուցվեն նաև խորհրդակցության և բազմաֆունկցիոնալ սենյակներ։ Գրասենյակային տարածքում կլինեն շարժական պատեր, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հեռացնել կամ տեղաշարժել։
Ըստ նախագծի՝ Բեթելի ընտանիքի այն անդամները, որոնք ապրում են վարձակալված բնակարաններում, կտեղափոխվեն նոր շինություն 2024 թ. փետրվարին։
Սամուել Կամպոսը՝ Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը, ասում է. «Մենք շատ էինք աղոթում, նաև համագործակցում էինք նախագծման/շինարարության միջազգային բաժնի հետ, որպեսզի կարողանայինք հավելյալ տարածք ձեռք բերել.... Այս նախագիծը մեր աղոթքների պատասխանն է»։
Անգոլայում ծառայում է ավելի քան 160 000 քարոզիչ։ Անցած տարի Հիշատակի երեկոյին ներկա է եղել ավելի քան 400 000 մարդ։ Քարոզիչները անցկացնում են ավելի քան 200 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի նոր մասնաճյուղի շինության վերանորոգումը և կօգնի առաջ տանել Թագավորության շահերը Անգոլայում (1 Տարեգրություն 29։16)։