Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2021
ԱՆԳՈԼԱ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կիմբունդու լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել կիմբունդու լեզվով

2021 թ. նոյեմբերի 21-ին՝ կիրակի, Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Էրիկ Ռաֆայելին հայտարարեց, որ էլեկտրոնային ձևաչափով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» կիմբունդու լեզվով։ Տպագրված տարբերակը հասանելի կլինի 2022 թ.-ին։ Նախապես տեսագրված ծրագիրը դիտեց մոտ 11 000 հոգի։

1900-ականների սկզբին պորտուգալացի կառավարիչները գաղութներում գտնվող դպրոցներում արգելեցին կիմբունդուի և աֆրիկյան այլ լեզուների ուսուցումը։ Սակայն այժմ ամբողջ Անգոլայում, այդ թվում՝ մայրաքաղաք Լուանդայում, ավելի քան 1,7 մլն մարդ է խոսում կիմբունդու լեզվով։ Այն ամենատարածված լեզուներից մեկն է Անգոլայում։

Եհովայի վկաների գրականությունը սկսել է թարգմանվել կիմբունդու լեզվով դեռևս 1990-ականներին։ Սակայն առաջին կիմբունդուախոս ժողովը ձևավորվել է 2008 թ.-ին։ Այժմ գործում է 55 կիմբունդուախոս ժողով, որտեղ ծառայում են 2 614 քարոզիչներ։

Կիմբունդու լեզվով թարգմանող խումբը աշխատում է տնից

Աստվածաշնչի այս նոր թարգմանությունը ավելի դյուրընթեռնելի է, քան նախկինը։ Օրինակ՝ նախորդ թարգմանության մեջ Մատթեոս 5։3 համարում գրված էր. «Օրհնյալ են հոգով աղքատները»։ Իսկ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»։

Թարգմանիչներից մեկը ասում է. «Վստահ եմ, որ այս թարգմանությունը օրհնություն կդառնա կիմբունդուախոս եղբայրների համար։ Ծառայության և անձնական ուսումնասիրության մեջ այն օգտագործելով՝ նրանք ավելի կմտերմանան Եհովայի հետ։ Ինձ համար պատիվ է իմ լուման ներդնել այս նախագծում։ Այս ամենը Եհովայի սիրառատ բարության ապացույցն է»։

Վստահ ենք, որ կիմբունդու լեզվով Աստվածաշունչը կօգնի հետաքրքրություն ցույց տված մարդկանց «հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները» (Ղուկաս 8։10