ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2017
ԱՆԳՈԼԱ
Անգոլայում Վկաները համաժողովի ժամանակ գազային թունավորում են ստացել
2017թ. օգոստոսի 25-ին՝ ուրբաթ առավոտյան, Վիանայում (Լուանդա, Անգոլա) գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում համաժողովի ընթացքում հակառակորդները թունավոր գազ են բաց թողել գլխավոր դահլիճում և զուգարանախցիկներում, ինչի հետևանքով 405 անհատներ կորցրել են իրենց գիտակցությունը։ Բարեբախտաբար, գազը մահաբեր չի եղել, և ոչ ոք չի մահացել։ Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, և շատերը օգնություն ստանալուց մի քանի ժամ հետո դուրս են գրվել։ Այս միջադեպը քննում են տեղի իշխանությունները։ Ուրբաթ կեսօրին երեք մարդու ձերբակալել են և տարել ոստիկանության բաժանմունք։
Լուանդայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ բոլոր տուժածները ապաքինվում են։ Նկատվել է, որ ներկաներից ոչ ոք խուճապի չի մատնվել, և բոլորը միասին համագործակցել են հոգ տանելու համար տուժածներին։ Ոստիկանության խորհրդով ուրբաթ օրվա հետճաշյա ծրագիրը չի անցկացվել։ Սակայն համաժողովը վերսկսվել և առանց լուրջ միջադեպերի անցկացվել է շաբաթ և կիրակի օրերին՝ օգոստոսի 26-ին և 27-ին։ Ներկաների բարձրագույն թիվը ավելի քան 12000 է եղել, և 188 հոգի մկրտվել է՝ դառնալով Եհովայի վկա։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Անգոլա: Թոդ Պեկհամ, +244-923-166-760