Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 4, 2015
ԱՆԳՈԼԱ

Անգոլայում Վկաները օգնություն են ցույց տալիս ջրհեղեղից տուժածներին

Անգոլայում Վկաները օգնություն են ցույց տալիս ջրհեղեղից տուժածներին

Եհովայի վկաների Թագավորության սրահը Լոբիտու քաղաքում. ջուրն ու ցեխը հասել էր 70 սանտիմետրի

ԼՈՒԱՆԴԱ (Անգոլա)։ 2015թ. մարտի 11-ին հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ հանդիսացան, ինչի հետևանքով զոհվեց 85 հոգի։ Նշվում է նաև, որ մայրաքաղաք Լուանդայից մոտ 500 կիլոմետր հեռու գտնվող Բենգելա նահանգում վնասվել է 119 տուն։ Անգոլայում Եհովայի վկաների մասնաճյուղի տեղեկությունների համաձայն՝ ոչ մի Վկա չի զոհվել, սակայն 11 Վկաների տներ ավերվել կամ լուրջ վնասներ են կրել։ Լոբիտու քաղաքում մի Թագավորության սրահ (երկրպագության վայր) նույնպես լուրջ վնասներ է կրել։

Հաջորդ առավոտ Վկաները ստեղծեցին աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ վնասը գնահատելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Վկաները օգնեցին ինչպես իրենց հավատակիցներին, այնպես էլ ուրիշներին։ Լոբիտու քաղաքի կամավորները մաքրեցին վնասված Թագավորության սրահը, որում ջուրն ու ցեխը հասել էր 70 սանտիմետրի, և ավարտին հասցրեցին վերանորոգման աշխատանքները նախքան հաջորդ շաբաթ հատուկ հանդիպումներ անցկացնելը։ Տեղի Վկաներին քաջալերելու և ամրապնդելու համար Լուանդայից ժամանեցին Անգոլայի՝ Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչները։

Տեղի Վկա կամավորները մաքրեցին և վերանորոգեցին Լոբիտուի Թագավորության սրահը

Անգոլայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Թոդ Պեկհամը ասաց. «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեծ վնասներ ստացան այս աղետից։ Եհովայի վկաների մասնաճյուղը կշարունակի կոորդինացնել աղետից տուժածներին օգնելու կոմիտեի աշխատանքը և օգնություն ցույց տալ տուժածներին»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Անգոլա: Թոդ Պեկհամ, հեռ. +244 222 460 192