Անցնել բովանդակությանը

Լովուայի ճամբարում փախստականները ներկա են չիլուբա լեզվով անցկացվող շրջանային համաժողովին

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2019
ԱՆԳՈԼԱ

Անգոլայի փախստականների ճամբարում լինգալա և չիլուբա լեզուներով համաժողովներ են տեղի ունեցել

Անգոլայի փախստականների ճամբարում լինգալա և չիլուբա լեզուներով համաժողովներ են տեղի ունեցել

2019 թ. մայիսի 25-ին և 26-ին Լովուայի փախստականների ճամբարում լինգալա և չիլուբա լեզուներով անցկացվեց «Զորացի՛ր» շրջանային համաժողովը։ Այդ ճամբարը 1 022 կիլոմետր (635 մղոն) հեռու է Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից։ Թեև այդ օրերին Լովուայի ճամբարում 177 քարոզիչներ էին ապրում իրենց ընտանիքներով, սակայն լինգալա լեզվով տեղի ունեցած համաժողովին ներկա եղավ մոտ 380 մարդ, և 3-ը մկրտվեց, իսկ չիլուբա լեզվով համաժողովին ներկա եղավ 630 մարդ, և 6-ը մկրտվեց։

Եղբայրներից շատերը Լովուա են փախել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող անկարգությունների և բռնի գործողությունների հետևանքով։ Փախստականների ճամբարում գործող սահմանափակումների պատճառով Լովուայում բնակվող մեր եղբայրները չեն կարող այլ քաղաքներ գնալ հոգևոր միջոցառումներին ներկա լինելու նպատակով։ Ուստի մասնաճյուղը համաժողովներ կազմակերպեց ճամբարում և երկու ժամանակավոր Թագավորության սրահ կառուցեց։ Այս Սրահներից օգտվում են չորս ժողովներ. երեքը՝ չիլուբա, մեկը՝ լինգալա լեզուներով։

2019 թ. մայիսի 24-ին շրջանային վերակացուն և մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկը այցելեցին Լովուայի ճամբար, որպեսզի օգնեն տեղադրելու ձայնային և բեմային սարքավորումները։ Չնայած մեր եղբայրները, լինելով փախստականներ, դժվարություններ են կրում, սակայն նրանք տրամադրեցին բրեզենտներ, պարաններ, մեխեր և այլ անհրաժեշտ պարագաներ։

Ծրագրից հետո Օնորե Լոնտոնգոն, որը ծառայող օգնական է փախստականների ճամբարի չիլուբա լեզվով ժողովներից մեկում, ասաց. «Տեսնելով, որ, չնայած դժվարություններին, փախստականների ճամբարում համաժողովներ են անցկացվում՝ մենք զգում ենք, որ Եհովան սիրում է մեզ ոչ միայն որպես խումբ, այլև անհատապես։ Ես այնքա՜ն երջանիկ եմ»։

Մենք կշարունակենք աղոթել մեր այն եղբայրների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները այս աշխարհում տեղի ունեցող քաղաքական խռովությունների պատճառով։ Գիտենք, որ, որտեղ էլ նրանք լինեն, Եհովան կշարունակի հոգևորապես սնել և աջակցել նրանց (Հռոմեացիներ 8։38, 39

 

Եղբայրները կառուցում են բեմը և տեղադրում ձայնային սարքավորումները։

Չիլուբա լեզվով անցկացվող շրջանային համաժողովի ժամանակ մկրտության վեց թեկնածուները կանգնել են, որ պատասխանեն մկրտության հարցերին։

Լինգալա լեզվով խոսող եղբայրներն ու քույրերը փախստականների ճամբարից անցնում են 2 կիլոմետր (1,2 մղոն), որ տեսնեն, թե ինչպես է գետում տեղի ունենում մկրտությունը։

Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յոհաննես Դե Ջագերը՝ լինգալախոս եղբայրների ու քույրերի հետ համաժողովից հետո։