Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը քաջալերական ելույթ է ներկայացնում նկարահանման հրապարակում աշխատողների համար։ Աջ կողմի վերևում՝ նկարահանում՝ փակ ստուդիայում։ Աջ կողմի ներքևում՝ նկարահանում՝ բաց երկնքի տակ

ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2022
ԱՎՍՏՐԱԼԻԱ

«Ավետարան ըստ Հիսուսի» վիդեոբեմադրությանի առաջին մասի նկարահանումները

«Ավետարան ըստ Հիսուսի» վիդեոբեմադրությանի առաջին մասի նկարահանումները

2022 թ. օգոստոսի 12-ին ավարտվեց «Ավետարան ըստ Հիսուսի» տեսաշարի առաջին մասի նկարահանումների առաջին փուլը։ Կարճ դադարից հետո կսկսվի նկարահանումների երկրորդ փուլը և կավարտվի 2022 թ. հոկտեմբերին։

Ինչպես գիտենք, «Ավետարան ըստ Հիսուսի» վիդեոբեմադրության նկարահանումները սկսվել էին 2022 թ. մայիսի 20-ին։ Այդ ժամանակ դրանք հիմնականում ընթանում էին փակ տարածքներում, քանի որ եղբայրները դեռ սպասում էին օժանդակ շինությունից և բացօթյա նկարահանման հրապարակից օգտվելու թույլտվությանը։ Այն ստացանք 2022 թ. հուլիսի 15-ին։ Դրանից հետո Ավստրալասիայի մասնաճյուղի շինարարության բաժինը շինությունը և բացօթյա նկարահանման հրապարակը հանձնեց տարածաշրջանային նկարահանող խմբին։ Այս հարմարավետ կառույցները այժմ կարող են օգտագործվել վիդեոբեմադրության նկարահանման համար։

Տարածաշրջանային նկարահանող խմբի համար նախատեսված օժանդակ շինությունը։ Այն ներառում է խոհանոց, ճաշարան, գրասենյակներ, վարսահարդարման և դիմահարդարման ստուդիա։ Շինությանը կից մի տարածք է, որտեղ պահվելու են նկարահանումների համար անհրաժեշտ կենդանիները

Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ավելի քան 500 կամավորներ մասնակցեցին պատմականորեն ճշգրիտ նկարահանման հրապարակի կառուցապատմանը, որը զբաղեցնում է 7 000 քառակուսի մետր (75 347 քառակուսի ֆուտ) տարածք։ Եղբայր Ռասել Գրիգորցևիչը, ով շինարարական կոմիտեի կոորդինատորն է, շինարարության վերաբերյալ հետևյալն է ասել. «Որքան էլ դժվարությունների էինք բախվում, հստակ տեսնում էինք, որ Եհովան օգնում է հաղթահարել դրանք։ Անկասկած, այս ամենն իրականացվեց Եհովայի սուրբ ոգու միջոցով»։

Եղբայր Ռոնալդ Քըրզենը, ով ուսումնական կոմիտեի օգնական է, ներկա է եղել նկարահանումների առաջին փուլի գրեթե ողջ ընթացքում։ Նա ասել է. «Այնքա՜ն հաճելի էր տեսնել, թե ինչպես են շինարարության կամավորները և Բեթելի ընտանիքը համագործակցում ջերմ և ընկերական մթնոլորտում։ Մի քանի տարի տևած պլանավորման և շինարարական աշխատանքներից հետո վերջապես կարող էինք ամբողջությամբ օգտագործել նկարահանման հրապարակը։ Սիրտ ջերմացնող էր տեսնել, թե ինչպես էին մասնաճյուղի տարածքից բազմաթիվ հավատակիցներ աջակցում նախագծին։ Հիսուսի կյանքը և ծառայությունը ներկայացնող 18 մասից բաղկացած այս վիդեոբեմադրության, անկասկած, անչափ կտպավորի աշխարհով մեկ սփռված բազմաթիվ դիտորդներին»։

Նկարահանումների առաջին փուլի վերջին օրերին ներկա է եղել Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը։ Նա ասել է. «Հստակ է, որ Եհովայի սիրառատ ձեռքը այս նախագծի վրա է։ Շնորհակալ ենք թե՛ Եհովային, թե՛ այն բոլոր անձնազոհ հավատակիցներին, ովքեր սիրտ դրեցին շինարարության և նկարահանման գործում։ Աղոթում ենք, որ այս առանձնահատուկ տեսաշարը օգնի շատերին առավել սերտորեն հետևել Հիսուսին և ավելի մտերմանալ Եհովայի հետ»։

 

Բացօթյա նկարահանման հրապարակի մուտքը

Հին օրերի շունչ ստացած շինությունների մի մասը (կադր վերևից)

Նկարահանման հրապարակին կից փարախ (առջևում)

Շուկա

Կառավարական շինություններ